Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից

165

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհերյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Սեփական դիմումի համաձայն է ազատվել աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»,- ասաց Հակոբ Կարապետյանը:

Մեր տեղեկություններով՝ Հայկ Մհերյանն աշխատանքի է անցնելու ոստիկանությունում։ Նշենք, որ Հայկ Մհերյանը մինչ Նոր Նորքի թաղապետի պաշտոնը ստանձնելը եղել է Ոստիկանության ակադեմիայի պետի տեղակալը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդմոնդ Ղազարյանը:

 

blognews.am