Առանց ալկոհոլ օգտագործելու չեմ կարողանում սեռական հարաբերություն ունենալ… իսկ ալկոհոլով էլ այդպես է ստացվում… հայտնի հայուհու սկանդալային խոստովանությունը

1614

Ընտանիքում տիրող մթնոլորտն ամիջականորեն ազդում է երեխայի հոգեկան աշխարհի, սեռական դաստիարակության վրա:

Սեռական դաստիարակություն չի նշանակում խոսել միայն սեքսի մասին. դա երեխայի հետ փոքր տարիքից տարվող հետեւողական աշխատանք է, որը նպաստում է ինքնության ձեւավորմանը, ինքահաստատմանը եւ ինքն իրեն բացահայտելուն»,-

լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց սեքսապատոլոգ Վրեժ Շահրամանյանը’ առանձնացնելով այն տարիքային սահմաններ, երբ երեխային սկսում է հետաքրքրել իր սեռը:

Նրա խոսքով’ 3-5 տարեկան հասակից սկսած, երբ երեխան սկսում է ուսումնասիրել իր սեռական օրգանները, անհրաժեշտ է բացատրել, որ իրեն արագիլը կամ «Մեշոկ պապին» չեն բերել:

«Պետք չէ պատժել երեխային, եթե նա նման հարցեր է տալիս, որովհետեւ տարիներ անց, երբ նա մանկապարտեզ կամ դպրոց հաճախի, իր հասակակիցների կողմից իրեն մատուցած «դառը»

ճշմարտությունը հոգեկան աշխարհի վրա կարող է հիվանդագին ազդեցություն թողնել»,- պարզաբենեց Վ. Շահրամանյանը’ ընդգծելով, որ այս հարցին ծնողները պետք է ցուցաբերեն ճիշտ եւ գրագետ մոտեցում:

Նա հավելեց նաեւ, որ դպրոցներում սեռական դաստիարակության մասին պետք է խոսի ոչ թե ֆիզկուլտուրայի ուսուցիչը իր դասաժամի ընթացքում, այլ համապատասխան մասնագետ, ով երեխային հասկանալի եւ պարզ մեթոդով բոլոր հուզող հարցերին կտա պատասխաններ:

«Տղաների դաստիարակությամբ սեռական հասունացման շրջանում ցանկալի է, որ զբաղվի հայրը, իսկ աղջիկների դեպքում ‘մայրը»,- ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը’ ընդգծելով, որ սեռական կյանքը մարդու բնական ձգտումն է, որը արգելքներով չպետք է ուղեկցվի:

 

vendeto.info