Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է. ներողություն եմ խնդրում նրա կնոջից. Նաիրա Զոհրաբյան

247

Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է. ներողություն եմ խնդրում նրա կնոջից. Նաիրա Զոհրաբյան

105 օր հացադուլի մեջ. Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 եւ ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ եւ Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ: Ես եւ իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ հանդիպել ենք Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետեւ Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին:

Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը եւ հաստատ չի դադարեցնելու: Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլեւս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլեւս անհապաղ պետք է արվեն: Ինչի եմ ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում: Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»:

 

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/25/1143738/