ՀՐԱՏԱՊ․ Խոշոր ավտովթար. մեքենայում եղել են պայմանագրային զինծառայողներ

1308

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 08:10-ի սահմաններում BMW մակնիշի 35 VQ 715 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռեւս չպարզված հանգամանքներում, Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի ծառերին:

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար. պայմանագրային զինծառայողներ են տեղափոխվել հիվանդանոց

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային հրշեջ-փրկարարները:

Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով մեքենայից պոկված դետալները ջարդել են հարեւանությամբ գտնվող տան պատի ապակիները, վնասել նաեւ վթարի հարեւանությամբ կայանված մեկ այլ ավտոմեքենա:

Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու ուղեւորը պայմանագրային զինծառայողներ են, իսկ BMW-ն էլ վերածվել է մետաղե ջարդոնի: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

 

arajininfo.ru