«Էրեխին անտեր չըսես, ինքն անտեր չէ՜… Ինքը ծնողներ է կորցրե, բայց անտեր չէ». 12 հուզիչ միտք «Ուրախ ավտոբուս» ֆիլմից, որ կստիպեն հուզվել ու զգալ սրտի արագ զարկերը

186

«Ուրախ ավտոբուս»՝ ֆիլմ, որը, չնայած իր ուրախ վերնագրին, տխուր մի պատմության շարադրանք է։ Կան աղետներ, որոնք դաջվում են ոչ միայն մեծերի, այլ նաև փոքրերի սրտում, ու մենք առաջարկում ենք այդպիսի մի ցավալի իրականություն պատմող այս ֆիլմի 12 մտքեր վերհիշել, որոնք կստիպեն, որ ձեր սիրտը սկսի արագ զարկել։

1.  — Այ տղա, դո՞ւ ես, դու ստեղ ի՞նչ գործ ունիս…
— Դու չըսեցի՞ր՝ կմրսիս, ցուրտ է, գնա ձերոնց մոտ, ես էլ էկել եմ…
— Այ լակո՛տ, ես ըսեցի՝ գնա ձերոնց մոտ, խո չըսեցի՞՝ արի իմ տունս:
— Նախ՝ բերանդ չափավոր բաց, ընկեր Սաթենիկ, երկրորդն էլ… Ըդպես բառերով էրեխա չեն դաստիարակե:

2. — Ռուբե՛ն, էս ո՞ւր կերտաս, մեր ազգի պարծանք…
Ռուբե՛ն, ինչխոր ավտոբուսի արբանյակն էղնիս:

3. — Մորս նկարը տուր, էրթամ, պադին եմ զարգե…
Օրմ էլ, օր տունդ դինամիտով պայթըցնեմ, չզարմանաս:

4. — Պրն. Բաղդասարյան, ես Ձեզի շատ կխնդրեմ ու կպահանջեմ, օր ընձի հետ ալեգորիաներով չխոսիք:

5. — Էրեխին անտեր չըսես, ինքն անտեր չէ՜…
Ինքը ծնողներ է կորցրե, բայց անտեր չէ…
Արի՛, գնացինք…

6. — Դու իմ մերս բդի էղնիս…
Ես կուզեմ, օր ըդպես էղնի:
– Հայ, հա՜յ, հլը ըսոր ուղեղի ծալքերին նայեք:

7. — Ինչ ըսես, ինչ ուզես, կենեմ…
Ուր կուզես, կվազեմ…
Բազար կերտամ, լվացք կենեմ, ճաշ կեփեմ, կուզես, զիբիլը կթափեմ…
Մենք ընպես լավ ընտանիք կէղնինք:

8. — Խորեն քեռի, փախի՜, էն լաչառ կնիգն էկավ:

9. — Դու հեչ խիղճ ունի՞ս…
Փոխանակ հարցնես՝ հիվանդ ես, հիվանդ չես, սոված ես, սոված չես, վռազ էդ լաչառ կնգան կկանչես…

10. — Դու ուրիշ էրեխա չունիս, չէ՞…
Ընձի դուս չես էնե, չէ՞…

11. — Դու կամուսնանաս, ես հեր կունենամ…
Հետո էլ… Հերս կըսեր՝ ընտանիքը բդի էղնի հորից, մորից ու էրեխուց:

12. — Ընկեր Սաթենիկ, ես մենակ եմ, դու մենակ ես, Խորեն քեռին մենակ է…
Հմի իրեք մենակ մարդ բդի միանան իրար…
Ընձի հեր է պետք:

 

blognews.am