Մեզ կամ պիտի առնեք, կամ խփեք, կամ էլ գնաք մեր ուրվագծած խաղաղության ճանապարհով

876

Ադեկվադի` երեկվա խաղաղասիրական նախաձեռնությունը Բաղրամյան 26-ի դիմաց բավականին ուշագրավ սոցիալական վիճակագրություն է հավաքել: Դրա տեսահոլովակը աննախադեպ շատ դիտումներ է հավաքել: Էս պահի դրությամբ կա մոտ 60 հազար դիտում, որի ոչ ավել, քան 10 հազարն է իրական ու խնդիրը ստեղ գովազդը չէ: Բանն այն է, որ այն դարձել է ֆեյքային հարձակման թիրախ: Մի քանի հազար ֆեյք մեկ օրվա մեջ մտել տարատեսակ անբովանդակ քֆուրախառը մեկնաբանություններ են գրել, դրանցից ամենա բովանդակալիցները մեզ կոչ էին անում մեկնել Արցախ (ստեղ աշխարհի ամենա մեծ ֆեյսփալմը պատկերացրեք): Կարծում եմ կարիքը չկա բացատրել, թե որն էր պատճառը, որ այդպիսի մոբիլիզացիա էր հայտարարվել: Մենք կպել էինք սրբերի սրբոց, «թավշյա հեղափոխություն» պրոյեկտի տեղական մենեջերին: Նա մեզ երբեք չի ներելու` դեռ 2008-ի մարտին ընդառաջ երկրից թռած իր պրոտեժե Ալան Գոգբաշյանի տրիումֆալ վերադարձի ծրագրի խափանումը, ուր մնաց ների իր անձնական դիրքերի տրված զարկերը: Բայց անձամբ իմ համար սա զավեշտալի է ու մի փոքր էլ վիրավորական, կամ ավելի շուտ «աբիդնի»:

Զավեշտալի է, որովհետև եքյա համաշխարհային ֆինանսական էլիտայի տասովչիկներից մեկը հանդիսացող մարդուն թվում է, որ ֆեյսբուքյան գրոհներով մեզ կարող է շարքից հանել, կամ վախեցնել… իսկ մյուս կողմից «աբիդնի» է, որովհետև ում ասես զախոդվել են, պաշտոնով կամ վերջի վարիանտ փողով առել են, իսկ ինձ նույնիսկ չեն փորձել: Մարդ ես կարող ա ծախվեի… ես հո գիտեմ էդ ֆեյքային ֆաբրիկաներ պահելն ինչ արժի, առավել ևս գիտեմ, թե Բրիթիշ Փետրոլիումի գազատարներն ու նավթատարերն ինչ արժեն, գիտեմ նաև` ինչ արժե հայկական ատոմակայանի փակման հարցը:

Պարզ ա չէ, որ մեր խաղաղասիրական մղումները գնալով միայն աճելու են: Ինչո՞վ ա էս մարդը մտածում, չգիտեմ… Իմիջիայլոց, երեկ մատակարարված բարրելները կամ պիտի ընդունես ու հանդիպակաց քայլ անես մեզ ընդառաջ, կամ էլ հետ ենք պահանջելու` թե´ բոչկեքը և թե´ դրանց մեջի 500 լիտր բենզինը, ու չլնեմ չիմանամ մի լիտր պակաս լինի, տեղում հաղորդում եմ տալու ոստիկանություն, հետո ՀՔԾ, հետո դատախազություն, հետո ԱԱԾ, հետո դատարաններ… Նենց որ մեզ կամ պիտի առնեք, կամ խփեք, կամ էլ գնաք մեր ուրվագծած խաղաղության ճանապարհով:

blognews.am