«Այս նկարը տեսնելուց հետո հավատանք, որ Արցախում ազատ ընտրություններ են լինելո՞ւ». Սյուզաննա Սիմոնյան

203

«Այս նկարը տեսնելուց հետո հավատանք, որ Արցախում ազատ ընտրություններ են լինելո՞ւ». Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հո շա՞տ չեմ զարմացնի ձեզ այս նկարը տեղադրելով: Եվ այսպես նախընտրական շրջանում Փաշինյանը հանդիպում է այսօր ունեցել ոչ միայն Բերձորի հանցագործների հետ, այլև Մարտի մեկի հանցագործների հետ: Աջ թևում դուք տեսնում եք հանրահայտ Օգանովսկուն, որը Մարտի մեկին իր զորքով մասնակցել է սպանդին և, իհարկե, մյուս դեմքերին: Այսպիսի հանդիպումները հենց հուշում են, որ դևը չի հեռացել, դևը, ավելի շուտ դևերը դեռ կառավարական հանդիպումների են մասնակցում նախընտրական այս շրջանում: Այս նկարը տեսնելուց հետո հավատանք, որ Արցախում ազատ ընտրություններ են լինելո՞ւ: Հետևությունները թողնում եմ ձեզ»:

 

mamul.am