Տեր իմ Աստված ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ այս օրը եւ ամեն օր արթնանալու համար…

491

«Բարի են աղոթքները՝ պահեցողություններով, ողորմություններով և արդարություններով»։

Տոբիթ ԺԲ 8

Աստծուն Իր պատվիրանների մեջ լսի՛ր և Նա քեզ քո աղոթքներում կլսի։

Ս Հովհան Ոսկեբերան

Տերն իմ լույսն է ու կյանքը, ումի՞ց վախենամ. Տերն իմ կյանքի ապավենն է, ումի՞ց ես դողամ:
Եթե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի սոսկա. եթե իմ դեմ ճակատամարտի ելնեն, միևնույն է, Տե՛ր, հույսս Քեզ վրա եմ դնելու:

Սաղմոս 26

Տ՛եր, բերանս հեռացրու՛ բամբասելուց և լեզուս՝ չար խոսելուց, ականջներս՝ չար լուրերից, ձեռքերս՝ հափշտակելուց և ոտքերս՝ անառակ ընթացքից. և զգաստացրու՛ բոլոր անդամներս, որ միշտ Քո կամքը կատարեմ…

Ս. Եփրեմ Ասորի

Ով Աստծուն է ծառայում` խոնարհ է ու սիրող սիրտ ունի և չգիտի թե ինչ է հուսահատությունը:

Շենուդա Բ հայրապետ

Բարի, խաղաղ և անփորձանք գիշեր ամենքիս :

 

vendeto.info