Այս կնոջն իր ամուսինը դաժանորեն ողջ-ողջ թաղեց. այն, ինչ եղավ պատմության վերջում, անտարբեր չի թողնի ոչ ոքի ու կստիպի մտածել

692

Այս պատմությունը պատմությանը հայտնի թերևս ամենասարսափելի դեպքերից մեկն է։ 1889թ․-ին Օկտավիա Սմիթն ամուսնացավ հարուստ Ջեյմս Հիթչերի հետ։ Նորապսակները որդի ունեցան, ում անվանեցին Յակով։ Սակայն այս փոքրիկին վիճակված չէր երկար ապրել, ու նա իր ծնունդից մի քանի ամիս անց մահացավ։ Այստեղից էլ հենց սկսվեց այս պատմության ամենասարսափելի հատվածը։

Օկտավիան ընկավ խորը դեպրեսիայի մեջ, որից այլևս չկարողացավ դուրս գալ։ Նրա մոտ ի հայտ եկան սիմպտոմներ, որոնք դեռ հայտնի չէին այն ժամանակվա բժիշկներին, ու նրանք չգիտեին նրա հետ ինչպես վարվել։ Այս ամենի արդյունքում կնոջ մարմինը ընկավ խոր կոմայի մեջ։

1891թ.-ին կնոջը համարեցին մահացած, և քանի որ ամառ էր ու չափազանց շոգ, ամուսինը որոշեց նրան արագ թաղել։ Թվում էր, թե նա շատ ճիշտ է վարվել, ու մտածելու ոչ մի բան չկա, սակայն մի քանի օր անց քաղաքում նմանատիպ սինդրոմներով սկսեցին տառապել բազմաթիվ այլ մարդիկ։ Նրանց շնչառությունը կտրվում էր, ու տպավորություն էր ստեղծվում, թե նրանք մահացել են, բայց մի քանի օր անց նրանք արթնանում էին ու լրիվ ողջ դուրս գալիս։

Պարզվեց, որ դա տարօրինակ հիվանդություն է, որը առաջանում է ցեցե տեսակի ճանճի կծելու արդյունքում։ Դրա հետևանքով մարդը կարող էր խորը կոմայի մեջ հայտնվել, բայց նրան ընդամենը մի քանի օր էր պետք նորից կյանք վերադառնալու համար։

Այս ամենից հետո Ջեյմսն ընկավ խորը դեպրեսիայի մեջ։ Նա գրեթե վստահ էր, որ կնոջը ողջ-ողջ թաղել է։ Իր կասկածները փարատելու և գոնե մի փոքր խիղճը հանգստացնելու համար Ջեյմսը որոշեց բացել գերեզմանը, ու այն, ինչ նա տեսավ, չկարողացավ մոռանալ ամբողջ կյանքում։

Նրա կինն իրոք արթնացել էր մի քանի օր հետո։ Նրա դագաղի պատերն ամբողջովին քերծված էին, կնոջ մատները կոտրված էին ու արյունոտված, իսկ դեմքին անմահացել էր սարսափելի ճիչ, որը Ջեյմսին ավելի խորը դեպրեսիայի մատնեց։

Ջեյմսը որոշեց իր ցավը փարատելու համար կնոջ պատվին հուշարձան կառուցել։ Այդ հուշարձանը մինչ օրս կա, սակայն Ջեյմսի կյանքը դրանից հետո այլևս առաջվանը չեղավ։ Նա սկսեց տառապել ողջ-ողջ թաղվելու վախով ու ամբողջ կյանքում չկարողացավ դուրս գալ սարսափելի դեպրեսիայից, որը նրան հետապնդեց մինչև վերջին շունչը։

blognews.am