Հարսը կենաց է ասում, որից հետո սկեսուրը լքում է հանդիսությունը

1151

Իսկական սերը միշտ էլ հաղթում է, իսկ նրանք, ովքեր փորձում են կանգնել սիրահարների միջև և խանգարել նրանց, հասկանում են, որ իրենց ջանքերը զուր էին, և իրենք անզոր են սիրո դիմաց։

Ալլան և Դիման միասին էին դեռ ուսանողական տարիներից։ Ցավոք, Դիմայի մայրը հենց սկզբից էլ չսիրեց ապագա հարսին։ Նա ամեն կերպ փորձում էր համոզել որդուն հետ կանգնել հարսանիքից՝ վստահեցնելով, որ նա շատ երիտասարդ է, և այդպիսի Ալլաներ նրա կյանքում դեռ շատ կլինեն։ Բարեբախտաբար, Դիման ուշադրություն չդարձրեց մոր խոսքերին։ Սիրահարված տղամարդն ամեն ինչի պատրաստ էր հանուն իր սիրելիի, որի հետ շատ դժվարությունների միջով էր անցել։ Հարսանիքի օրը Ալլան որոշեց կենաց ասել։

Խիզախություն հավաքելով՝ նա խոսեց․ «Տատյանա Անատոլյևնա, ես այս բաժակը ցանկանում եմ ձեր առողջության համար բարձրացնել։ Մենք պարտական ենք ձեզ։ Դուք ամեն հնարավոր բան անում էիք, որպեսզի բաժանեիք մեզ․ բամբասում էիք հարևանների հետ, կեղծ լուրեր էիք տարածում, կռվեցնում էիք մեզ, համոզում էիք Դիմային հետ կանգնել հարսանիքից և նույնիսկ հարսանիքին եկել եք սպիտակ զգեստով ու լաց եղած աչքերով։ Հիմա մենք ավելի ուժեղ ենք ձեր ջանքերի շնորհիվ։ Մեր սերն ավելի է ամրացել և ուժգնացել։ Շնորհակալ ենք ձեզ դրա համար»։

Դահլիճում լռություն տիրեց։ Երբ աղջիկը վերջացրեց իր խոսքը, և բոլորը շրջվեցին, փորձելով տեսնել Դիմայի մորը, պարզվեց, որ կինը լքել է հանդիսությունը։

Լինելով այնտեղ որպես հյուր և տեսնելով երիտասարդների սիրով լի աչքերը՝ ես խոստացա ինքս ինձ, որ երբեք չեմ կանգնի որևէ մեկի հարաբերությունների մեջտեղում։ Հիշեք, իսկական սերը չես կոտրի։ Ավելի համբերատար եղեք, սիրեք և սիրված եղեք։

blognews.am