«ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին… ստում եք». Ստյոպա Սաֆարյան

255

«ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին... ստում եք». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. « «Սարսափել կարելի է։ Սա մի կեղտոտ կծիկ է, որի մասշտաբները ու հանցակիցների շրջանակը պատկերացնելիս միտքդ կոմայի մեջ է ընկնում… Սա չի կարող արվել միայն բժշկական նեղ անձնակազմով… Այստեղ կան հիվանդանոցի ղեկավարությունը, նախկին կառավարության մեջ առանցքային շրջանակներ, վերազգսյին կազմակերպված խմբավորում, որովհետև երեխաները վաճառվել են արտերկրում։ Կեցցեք, համառ մայրիկներ, կեցցես, Zara Batoyan, որ այս ամենի հետևից գնացիր, դու տարվա լավագույն նախարարն ես ինձ համար’ թեկուզ միայն այդ գործի համար։ Ռազմիկ Աբրահամյանը պետք է կենդանի, որպեսզի կծիկը բացվի։ Ես չգիտեմ էլ’ նրա ազատության մեջ, թե կալանքի տակ լինելն է դրա ճանապարհը, ու չգիտեմ ինչ վերաբերմունք արտահայտեմ դատավորի այսօրվա որոշման կապակցությամբ…

Քննիչն ասաց վերևներից թույլ չեն տալիս, որ ձեր գործը մինչև վերջ տանենք. Նաիրա Այվազյան

Քննիչն ասաց վերևներից թույլ չեն տալիս, որ ձեր գործը մինչև վերջ տանենք. Նաիրա ԱյվազյանՍոցիալական որոշակի խմբերի են ընտրում, հասկանալով, թե ում կարող են խաբել, վախեցնել՝ ստիպելով հրաժարվել երեխայից. փաստաբան«Լուրերի» տաղավարում են Նաիրա Այվազյանը, Հայկուհի Խաչատրյանը և փաստաբան Սուսաննա Սարգսյանը:

Опубликовано Լուրեր Суббота, 21 декабря 2019 г.

Մի բան հստակ է’ ցանցը պետք է բացահայտվի, դրա անդամները ցմահ ուղարկվեն բանտ։ Ու մահու չափ վախենում ես, որ այդքան հանցագործներ ազատ քայլել են կողքդ, ապրել քո հետ, խմել մայրության, մայրերի, երեխաների կենաց, դժբախտացրել հսրյուրների, միգուցե’ հազարներին։ Լավ, այսքան ժամանակ ու տարիներ այս հանցագործություններում թաթախված կամ դրանցից տեղյակ որևէ բժշկի կամ բուժքրոջ խիղճն ու հոգին չտանջե՞ց, որ դրա մասին գոչեր, բարձրաձայներ: ԱԱԾ-ում չե՞ն իմացել դրա մասին… Ստում եք… Սա էլ էի՞ն Սորոսն ու միջազգային ֆոնդերն անում»:

mamul.am