Հիշում ե՞ք «Բանակում» սերիալի Վարուժին․ Կապշեք, երբ տեսնեք, թե ինչպես է նա փոխվել․

1282

 

Տարիներ առաջ «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բանակում» սերիալը բարձր վարկանիշայիններից էր: Նախագիծը նաև առիթ դարձավ, որ նրանում ընդգրկված երիտասարդ դերասանները էկրանից այս կողմ էլ ընկերներ դառնան:

Հիմնեցին ՍՊԸ (Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերներ) ու ձեռնամուխ եղան մասնագիտական նոր գործունեության. հումորային շոու-ներկայացում, որտեղ բարձր տրամադրությունը երաշխավորված էր:

«Դեռ 2011-12 թվականին հավաքվեցինք ընկերներով ու մի նոր գաղափարի շուրջ համախմբվեցինք։ Ու դա ոչ միայն մեր մեջ առաջացած տարերքից, այլ հանդիսատեսի՝ նոր բան տեսնելու ցանկությունից էր։

Չունենալով կոնկրետ սցենար՝ ամեն օր հավաքվում էինք իմ տանն ու ագահաբար ստեղծագործում։ Ներկայացումն անվանեցինք ՍՊԸ։ Մի քանի անգամ խաղացինք Արցախում, Էջմիածնում…

Բայց հանգամանքների բերումով տղաներն առանձնացան, և չկարողացանք սկսած գործին երկար կյանք հաղորդել», – Aysor.am-ի հետ զրույցում նշեց թիմի անդամ Արթուր Բարսեղյանը:

Մեր զրուցակիցը նկատում է՝ դադարը երկարատև էր՝ 7 տարի, ու արդեն հասունացել է նորի ժամանակը: Հենց դրանից ելնելով էլ ներկայումս պատրաստվող բեմադրությունը կկոչվի «7 տարի անց»»:

Սցենարի հեղինակը «Բանակում» սերիալի սցենարիստ Անդրանիկ Իսահակյանն է, ընդգրկված են դերասաններ Արթուր Բարսեղյանը, Գևորգ Չուլյանը, Արմեն Զախարյանը, Վազգեն

Ծատինյանը, Վահե Պետրոսյանը, Էմիլ Գալստյանն ու Գոռ Մարտիրոսյանը։ Տղաներ, որոնց համախմբել ու մտերմացրել է հենց «Բանակում»-ը:

 

vendetoinfo