«Ինչ՞ու եք ձեզ փչացնում». Բաց նամակ ՀՀ վաստակավոր արտիստներին

934

Բաց նամակ ՀՀ վաստակավոր արտիստներին. Բարև ձեզ երաժիշտ անվանող անտաղանդ, բաղաձայն Երաժշտախումբ. Ընդունեք իմ ջերմ Շնորհավորանքներս. Որակավորվելն դժվար է Որակազրկվելը հեշտ. Որակավորումը լինում է ժողովրդի կողմից իսկ որակազրկումն ձեր ու ձեր քայլերի կողմից. Քաղաքական դաշտում դուք ուզում եք երևալ որպես ինչ? Չսիրված ժողովրդի կողմից? Հա ի դեպ, ինչ արժեր մարտի մեկի 10 զոհերի արյունը? Ինչքանով վաճառեցիք այն. Բա հետևյալ խոսքերը ձեզ չի վերաբերվում որ ասում են երաժիշտը պիտի հեռու մնա քաղաքական թոհ ու բոհից.   Ժողովուրդը Ձեզ սիրում էր դուք ձեր փոքրիկ քայլերով գնացիք դեպի անդունդ. Այ ձեր ցավը տանեմ ինչի եք ձեզ փչացնում, ձեր տեղը բեմն է երգը երգարվեստը. Ձեր շուրջը ուշադիր նայեք տեսեք ինչի մեջ եք թաթախվում, ինչ է ձեզ սպասվում. Հենց գիտեք որ ստորագրահավաք արեցիք հեսա էլի ամեն ինչ կընկնի իր տեղը? Չէ հարգելիներս էլի դուք մնալու եք դուք էլի կյանքը շարունակվելու է բայց ձեր ոտնակոխ եղած տարիների չարչարանքները դառնալու են 0 փուչ բոլորիդ էլ ճանաչում եմ բայց դժվար թե հարգեմ քանի որ Երաժշտությունը և քաղաքական դաշտը իրարից կիլոմետրերով հեռու հասկածություներ են.

Ախր մի բան լավ հիշեք ավելի լավ է մարդու աչքը դուրս գա քանս թե անունը. Շուտով ամանոր է նոր տարի և դուք ինչ երեսով պիտի ժողովրդի առաջ դուրս գաք երգեք որ ժողովուրդը Ձեզ ծափահարի. Էհ չգիտեմ սիրտս ցավում է ձեր բոլորի համար գիտեք ինչի որովհետև որակազրկվելով դուք ժողովրդի աչքից ընկնում եք. Հա դուք ինչ գործ ունեք քաղաքական հարցերի մեջ? Եթե երաժիշտ եք. Ախր դուք ձեզ իջեցնում եք ձեր բարձր սանդղակից. Շատ վաստակավոր արտիստներ կան ովքեր չեն խառնվում քաղաքական թոհ ու բոհի մեջ. Տեսեք մի շատ հետաքրքիր փաստ. Ջիվան Գասպարյան, Գևորգ Դաբաղյան, Կամո Սեյրանյան, Կարապետյաների ընտանիքը և շատ այլ արտիստներ չեն խառնվում, քաղաքականությանը որովհետև իրենց պետք չի իրենք երաժիշտներ են. Իրենք իրենց քրտինքով վաստակում են իրենց անունը պատիվը հարգանքը: Որակ ապահովվեք ոչ թե քանակ. Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ դա մի կոչում է որը հեչ կապ չունի քաղաքականության հետ. Դուք էլ եք իմ Հայը. Ուղղակի ձեզ մի ոչնչացրեք. Ձեր քայլերով հեռու մնացեք քաղաքականությունից արվեստ զարգացրեք. Որպեսզի չասեն սրանք ինչ երաժիշտներ բացի երաժշտությունից ամեն ինչով զբաղվում են. Երազ իմ երկրի հայրենի երգող Հայկոն ու Սպարապետ երգող Ալլա Լևոնյանը դառցել են քաղաքական գործիչներ լավ էլի ցավ եմ ապրում ուղղակի որ դուք չեք տարբերում արվեստը քաղաքականությունից. Հարգելիներս դա ձեր տեղը չէ մի պղտորվեք այն առվակի մեջ որտեղ որ ցեխը շատ է ճահիճը անծայրածիր. Այդ ճահճում հայտվողը խորտակվում է իր հետ քաշելով ուրիշներին. Խնդրանքս մեկն է հեռու մնացեք արյունոտ քաղաքականությունից զբաղվեք արվեստով. Ձեր տեղը բեմի վրա է. Աստված պահապան բոլորիս.

 

Նյութի աղբյուրը`MaxInfo.am