Ուր՞ էին այդ չակերտավոր չծախվողները, երբ Նունե Եսայանը և Շուշան Պետրոսյանը…

687

Դերասանուհի Անահիտ Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

Լրատվականներից մեկում մի վերնագիր հանդիպեցի 《Նրանք չեն ծախվում》խոսքը հայտնիների մասին էր որոնք դեռևս չեն ստորագրել Ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, իսկ այն հայտնիները որոնք մտածում են իրենց երկրի վարկանրշի մասին, ովքեր երազում են օրենքի երկիր ունենալու մասին այդ հայտնիները համալրում են 《ծախվածների》 շարքերը։
Ուր՞ էին այդ չակերտավոր չծախվողները, երբ Նունե Եսայանը բարեգործական համերգներով զորամասերում հանդես էր գալիս, ու՞ր էին նրանք, երբ Շուշան Պետրոսյանը Արցախում մշակույթի տուն էր կառուցում մեկը Առագաստում Քոչարյանի տված թեյավճարներով օրվա օղին էր վաստակում, մյուսը իշխանության գումարներով սեփական կյանքն էր փրկում։ Եվ հռետորական հարց ո՞վ է այս պահին ծախվածը նա ով ծափահարում է իշխանության ապօրինություններին որպեսզի չզրկվի իշխանական համերգներից թե ն՞ա ով հարվածի տակ դնելով սեփական կարիերան պայքարում է հանուն արդարության։
Հ.Գ
Ես հպարտանում եմ իմ կոլեգաներով, իմ ավագ ու հասակակից ընկերներով։ Ես հպարտ եմ, որ դուք կաք ու մենք ապրում ենք նույն ժամանակում։

 

arajininfo.am