Աղջիկը նամակ է գրել Սանտային և հուզել ցանցի օգտատերերին

263

Լոնդոնի պատանի բնակչուհիներից մեկը հուզիչ նամակ է գրել Սանտա-Կլաուսին և ստիպել է արտասվել ցանցի օգտատերերին: Դրա վրա ուշադրություն է դարձրել Daily Mirror թերթը։

Իննամյա էմիլյա Բուրջոն ցանկությունների նախամանորյա ցուցակ է կազմել ծնողների խնդրանքով: Հայրն սպասում էր, որ նա առնվազն տասը ցանկություն կհայտնի նվերների համար, բայց դրա փոխարեն աղջիկը հուզիչ ուղերձ է գրել. «Ես երկար մտածեցի, թե, այնուամենայնիվ, ինչ եմ ցանկանում Սուրբ ծնունդին: Ի վերջո ես հասկացա, որ արդեն ամեն ինչ ունեմ՝ ընտանիք, ընկերներ, որոնց մասին կարելի է միայն երազել»:

Վերջում նա հիշատակել է մի քանի իրեր, որոնք կցանկանար ստանալ տոնի կապակցությամբ՝ հոլովակավոր չմուշկ և մի շարք գրքեր երկվորյակ քույրերի՝ Սքառլեթի և Այվիի մասին: «Բայց միայն այն դեպքում, եթե դուք ազատ ժամանակ գտնեք: Ես գիտեմ, որ դուք առանց այդ էլ շատ հոգսեր ունեք: Շնորհակալություն, որ ուշադրություն հատկացրիք ինձ»,- հավելել է Բուրջոն:

«Նա շատ ուշադիր է և զգայուն ուրիշների ապրումների նկատմամբ: Մեզ՝ ծնողներիս համար անչափ հաճելի էր կարդալ նրա նամակը»,- ընդգծել է հայրը, որը չի ցանկացել հայտնել իր անունը: Բուրջոյի դայակը՝ Ժասմին Սթիվենսը, որոշել է դրա տեքստը պատմել Facebook-ում: «Ես չեմ կարող ձեզ ցույց չտալ այն,-նշել է նա:-Այս աղջիկն այնքան բարի է, հոգատար, դաստիարակված և ուշադիր»:

Ցանցի օգտարերերից շատերը խոստովանել են, որ Սանտային աղջնակի ուղերձը ստիպել է իրենց արտասվել: «Ես հազիվ եմ զսպում արցունքներս: Իմ աղջիկն ընդամենը յոթ ամսական է: Հուսով եմ՝ ես կկարողանամ նրան պատվաստել ընտանեկան արժեքներ»,- գրել են ոմանք: «Ինչ հիանալի նամակ»,- հիացել են մյուսները։

blognews.am