Խոսե դե Ռիբերա. նկարիչ-սերիական մարդասպան՝ ով արդարացվել է մահանալուց 400 տարի անց (Photo)

283

Հանճարեղության և խելագարության շատ բարակ սահմանը գտնելն այդքան էլ հեշտ չէ։ Հաստկապես բարդ է գլուխ հանել մի մարդու աշխարհայացքից և զգացմունքներից՝ ով ապրել է 400 տարի առաջ։ Բարոկոյի դարաշրջանի իսպանացի նկարիչ Խոսե դե Ռիբերայի գաղտնիքը բացահայտելու համար արվեստաբանները և հոգեբանները մինչև հիմա չարչարվում են՝ մեկ արդարացնելով նրան, մեկ էլ բերելով նոր ապացույցներ նրա տարվածության վերաբերյալ։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ միջնադարյան նկարիչները շատ լավ էին կարողանւմ նկարել մարդկանց տանջանքները, մահապատիժները և չարչարանքները։ Ինչևէ, այն ժամանակվա Եվրոպայի բնակիչների համար տանջանքները և մահը շատ մոտ էին։ Ժանտախտը, սև օսպան, խոլերան, պատերազմները, ինչպես նաև ցուցադրաբար իրականացվող մահապատիժները մահը շատ մոտ էին դարձրել հասարկ մարդկանց։

Տանջանքների և մահապատիժների շատ նկարներ կարող եք գտնել Վերածննդի և Բարոկոյի ժամանակաշրջանի նկարիչների մոտ, սակայն նրանց մեջ կար մեկը, որը տարբերվում էր։ Ոչ մի նկարիչ այնքան տարված չի եղել տանջանքներով և մահապատիժներով, որքան Խոսե դե Ռիբերան (1591-1652):

Նա ծնվել է Վալենսիայում, որտեղ էլ սկսել է նկարչի իր գործունեությունը, իսկ 20 տարեկանում տեղափոխվել է Իտալիա։ Հռոմում ստացել է դասական բնանկարչության հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև ձեռք է բերել լուրջ պարտքեր, ինչը 1619 թվականին նրան ստիպեց լքել Հռոմը։Նեապոլում, որտեղ հաստատվեց նկարիչը, նրա արվեստով հետաքրքրվեցին հոգևորականները, որոնք անընդհատ նոր պատվերներ էին տալիս նրան։  Հոգևորականները նկատեցին, որ երիտասարդի մոտ ամենալավը ստացվում են կիրք և սպանություն պարունակող կտավները։

Դա այդպես էր, մահը նրա մոտ շատ իրական էր ստացվում, իսկ տանջանքի գործիքները և վնասվածքները նա նկարում էր մեծ վարպետությամբ։

Հանճարի լավագույն նկարազարդումներից երկուսը նվիրված են Սուրբ Բարդուղիմեոսին՝ 12 առաքյալներից մեկին։ Հայկական եղեկեցու կողմից սուրբ համարվող առաքյալը մահացել է Միջին Ասիայում, որտեղ համաձայն կանոնիկ նկարագրությունների նրան մաշկազերծ են արել, որից հետո գլխատել։

Այլ կերպ է ընկալվում նրա մեկ այլ աշխատանքը, որը կրկին նվիրված է Բարդուղիմեոսին։ Կտավի վրա պատկերված դահիճը ժպիտը երեսին մաշկազերծ է անում նրան։ Կտավը սարսուռ է առաջացնում և այստեղ հիմնական ուշադրությունը գրավում է, ոչ թե առաքյալը, այլ նրան տանջողի հիացական հայացքը։

Խոսե դե Ռիբերիի արվեստը հասկանալու համար Լոնդոնի Դալիչի անվան ցուցասրահում ցուցադրություն է կազմակերպվել։ Ցուցադրության էին դրվել նրա ամենադաժան կտավները, իսկ ցուցադրութուն էլ ուներ համապատասխան անվանում՝ «Ռիբերա. Դաժանության արվեստ»։

Որպեսզի այցելուներին համոզեն, որ Խոսե դե Ռիբերան սերիական մարդասպան չէ, այլ ուղղակի հանճար, թանգարանում ցուցադրվել են նաև 16-17-րդ դարերի փաստաթղթեր, որոնք նկարագրում էին այդ ժամանակների արդարադատությունը։

  

 

blognews.am