Արտակարգ դեպք Երեւանում. «Երեւան Սիթի»-ում կասկածյալ գողը տեղափոխվել է մենեջերի սենյակ, որտեղ նրան մահացած են գտել

456

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության (կենտրոն) ենթակայանից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 02 խումբը կանչով մեկնել է Մաշտոցի պողոտա, 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ոստիկանները պարզել են, որ մահացածը 58-ամյա Լևոն Բ.-ն է. ով նշված սուպերմարկետում Երևանի բնակիչ, 26-ամյա Դալար Ա.-ի սայլակի միջից գողացել է նրան պատկանող պայուսակը, ինչը նկատել են անվտանգության աշխատակիցները:

Վերջիններս կասկածյալին ուղեկցել են մենեջերի աշխատասենյակ, որտեղ նա հանկարծամահ է եղել: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապատրաստվում: Ոստիկանները մահացածի մոտ հայտնաբերել են սայլակի միջից գողացված գողոնը, հետաքննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 

lurer.com