«Կեղծ ես ,կեղծ» ․բաց նամակ Ալլա Լևոնյանին

477

Արամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է ուղղել Ալլա Լևոնյանին․ Բաց նամակ Ալլա Լևոնյանին : Սպարապետ էիր երգում ,բայց Քոչարյանի համար ստորագրում ես :Կեղծ ես ,կեղծ : Հիշեցնենք, որ մշակույթի շուրջ 60 գործիչներ հանդես են եկել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հայտարարությամբ: «Մենք գնահատականներ չենք տալիս: Մենք իրավական նրբությունների մեջ չենք մտնում: Մենք դատավորի կեցվածք չենք ընդունում: Մեզանից յուրաքանչյուրս իր ասպարեզում իր գործն է անում: Մենք դատավարական կողմ չենք: Բայց մենք քաղաքացի ենք, և մեզ մտահոգում է մեր երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը: Չարության, ատելության, թշնամանքի հակամշակութային մթնոլորտը: Մեզ համար անհասկանալի է դատաքննության ընթացքում նախագահ Քոչարյանին բանտախցում պահելու սևեռումը: Մենք ոչ մի հիմնավորում չենք լսել, որ եթե նա ազատության մեջ լինի, կխուսափի արդարադատությունից: Հակառակում համոզված ենք: Մենք գնահատում ենք Ռոբերտ Քոչարյանի ներդրումը հայկական պետականությունների կայացման գործում: Մեզանից շատերը ճանաչում են նրան անձամբ։ Մենք չենք կարող անտարբեր նայել տեղի ունեցողին։ Մենք գտնում ենք, որ նախագահի այսօրվա կարգավիճակն անբնական է և չի նպաստում պետության վարկին, հանրային մթնոլորտի առողջացմանը: Մենք առաջարկում ենք համերաշխության հաստատման, ապագային ուղղված քայլ անել: Մենք առաջարկում ենք փոխել նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ալլա Լևոնյան, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի:

 

mamul.am