«Սերդեչնի պրիվետ ատ Զիմզիմովա»

660

Դեկտեմբերի 18-ին ժամը 22:00-22:30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չկան: Սա ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությունն է։ Այո, մեր հակառակորդը մշտապես է կրակել, սա նորություն չէ, բայց ՀՀ այսօրվա վարչապետը, ով միշտ «հպարտացել» է, թե սահմաններին զոհեր չենք ունենում, կամ՝ քիչ , և դա ներկայացրել է որպես «կիրթ» Ալիևի հետ իր վերելակային բանակցությունների արդյունք, այս կրակոցները ինչո՞վ է պատրաստվում բացատրել, կամ, ինչո՞վ է բացատրելու սահմաններին զոհերի եւ վիրավորների դեռ շարունակվող ընթացքը, կամ, ի՞նչով է բացատրելու Ադրբեջանի ԱԳ նախարարի ինքնավստահ հարցազրույցը Բրատիսլավայի հանդիպումներից հետո, ի՞նչու չի վիրավորվել, երբ ազերին նրան «էմոցիոնալ» է որակում և քմծիծաղով է խոսում ՀՀ վարչապետի մասին՝ նշելով, որ իր համար անհասկանալի է նրա պահվածքը, ում հետ , ազերիներին թվում էր, հեշտորեն կպայմանավորվեն, բայց, կարծես, ոչ ադեկվատության մեղադրանք հնչեցրեց, ի՞նչու սրանցից չի վիրավորվում, կամ, գուցե վիրավորվում է իր հոգու մութ ծալքերում։

Բայց մի՞թե մեզ հետաքրքիր է, թե վարչապետի այդ մութ ծալքերում ինչ է կատարվում, վարչապետը պարտավոր է հրապարակավ խոսել այս կարգի բաներից, դիրքորոշում արտահայտել։ Պարտավոր է ասել, թե ինչից են խոսել Բրատիսլավայում 3,5 ժամ և ինչից են խոսելու արդեն եկող տարվա հունվարին։ Ժողովրդավա՜ր, հրապարա՜կ, հա՝՝յ-հա՝՝յ, սուտ․․․Մի քանի հարց տամ։ Ինչո՞ւ է նա ներողամիտ ազերիների հանդեպ, և, միաժամանակ, ինչո՞ւ է այսքան անհանդուրժող ներսում, ՀՀ այն քաղաքացիների, քաղաքական ուժերի և գործիչների հանդեպ, ովքեր խոսում և մատնացույց են անում սխալները, հուշում են, թե այս իրավիճակում, ինչը կարող է լինել հայանպաստ և արժանապատիվ․․․

Հ․Գ․ «ժողովրդին կհավաքեմ հրապարակում, միասին կվճռենք Արցախի հարցը», չէ-մի չէ, բրդած մածուն, այ, «Արցախի հարցը կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ» հեշթեգում ինքը՝ ինքն է՝ միահեծան․․․

Բայց հույս չունենաք, ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԵՒ ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ՊԻՏԻ ՎՃՌԵՆ․․Ճիշտ այնպես, ինչպես դա արեցինք 30 տարի առաջ․

Սերդեչնի պրիվետ ատԶիմզիմովա

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից։

 

livenews.am