Այս ցեղում տարեց տղամարդը կարող է հանգիստ ամուսնանալ 4 տարեկան աղջկա հետ, ու աղջկա ծնողները միայն երջանիկ կլինեն դրա համար. ինչո՞ւ

2325

Ֆուլանին աֆրիկյան այն ցեղերից է, որ իր վայրի ավանդույթներով տարբերվում է մնացած բոլոր ցեղերից։ Այս ցեղի թերևս ամենավայրի ավանդույթն այն է, որ տարեց տղամարդը կարող է հանգիստ ամուսնանալ 4 տարեկան աղջկա հետ, ու աղջկա ծնողները միայն կերջականան դրա համար. ինչո՞ւ։

Նախ՝ նշենք, որ ֆուլանի ցեղն առանձնանում է իր գեղեցիկ կանանցով։ Նրանք իրենց դեմքը զարդարում են տարատեսակ ներկերով ու դաջվածքներով ու պատվով հռչակվում տարածաշրջանի ամենացանկալի կանայք։ Այստեղ, սակայն, այդ գեղեցկությունը միշտ չէ, որ նրանց հաջողություն է բերում։

Բանն այն է, որ աֆրիկյան այս ցեղն առանձնանում է իր անասելի աղքատությամբ, ու երբեմն ընտանիքի համար փող վաստակելու միակ միջոցը դառնում է աղջկան կնության տալը։ Քանի որ ցեղում ընդունված է, որ աղջկա հետ ամուսնության դեպքում տղամարդը բավականին մեծ գումար պետք է վճարի, ցեղում ամեն բան անում են, որ դեռևս մանկահասակ իրենց երեխային հարմար ամուսին գտնեն, ստանան այդ դրամապարգևն ու ապրեն ավելի ապահովված։

Ահա սա է պատճառը, որ բավականին տարեց, բայց հարուստ տղամարդն ուղղակի կարող է գնալ որևէ ընտանիք, առաջարկել ամուսնանալ նրանց 4 տարեկան աղջկա հետ ու իր այցով ուրախացնել ծնողներին, ովքեր անհամբեր սպասում էին այս հնարավորությանն իրենց պարտքերից ազատվելու համար։

Հանուն արդարության պետք է նշենք, որ չնայած այս մարդիկ ամուսնանում են 4 տարեկանում, սակայն փեսացուն թույլ է տալիս, որ իր կինը մեծանա ու դառնա չափահաս, հետո նոր նրան տանի իր տուն ու վերջնականապես իր կինը դարձնի։ Սակայն սա դժբախտությունը չի նվազեցնում։ Սրա հետևանքով ծնվում են բազմաթիվ դժբախտ ընտանիքներ, որտեղ կինը մի քանի անգամ փոքր է իր ամուսնուց ու կարող է անգամ սիրեկան պահել, քանի որ զրկված է բաժանվելու իրավունքից։

Ցեղում բաժանվել կարող են միայն տղամարդիկ, ու դա կարող են անել տարբեր պատճառներով՝ անհավատարմություն, կնոջ ծուլություն, երեխա չունենալու հանգամանք և այլն։ Եթե նրանք որոշում են բաժանվել, ապա կինն առանց որևէ բառ ասելու պետք է հավաքի իրերն ու վերադառնա ընտանիք՝ փոխհատուցելով այն ամբողջ գումարը, որը վճարվել է նրա համար։ Սա է պատճառը, որ ծնողներն անում են ամեն բան, որ իրենց աղջիկը հանկարծ երբևէ չամուսնալուծվի։

blognews.am