8-ամյա աղջիկը սկսել է արյունով քրտնել և լաց լինել

625

Հնդկական Տրիպուրա նահանգից աղջիկը հազվադեպ հիվանդության պատճառով սկսել է քրտնել և լաց լինել արյունով: Այդ մասին հայտնում է The Sun-ը։

8-ամյա Չվնգսասա Դեբարմայի մոտ պարբերաբար արյուն է հոսել ականջներից և քթից, նաև արյունոտ քրտինք է հայտնվել թևատակերում, դեմքին, ձեռքերին և ոտքերին։

Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նախնական հետազոտություններ են անցկացրել և կասկածել, որ երեխան հազվադեպ հիվանդություն ունի` հեմատոհիդրոզ (իրավիճակ, երբ հիվանդը մաշկի միջոցով արտանետում է արյուն):

Այնուամենայնիվ, ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ էին լրացուցիչ ուսումնասիրություններ: Բժիշկները աղջկան նշանակել են դեղամիջոցներ, և մի քանի օր անց նրա վիճակը բարելավվել է:

Բայց դրանից անմիջապես հետո երեխան նորից սկսել է արյունահոսել, այս անգամ արյուն է հոսել շրթունքներից, լեզվից, ճակատից, գլխից, քունքից, ձեռքերից, ոտքերից, աչքերից, ոտքերի մատներից, ականջներից, մատների ծայրերից: Դեբարման իրեն լավ չէր զգում. նրա կրծքավանդակը ցավում էր:

Այդ ժամանակվանից ի վեր երեխան այցելել է տարբեր հիվանդանոցների մի քանի մասնագետների, բայց մինչ այժմ նրանք չեն կարողացել օգնել նրան:

blognews.am