«Հայերի կոտորածը ցեղասպանություն չէ». Թրամփն ուղղակիորեն հակասում է Կոնգրեսին. BBC

335

«Հայերի կոտորածը ցեղասպանություն չէ». Թրամփն ուղղակիորեն հակասում է Կոնգրեսին. BBC

Նախորդ շաբաթ տեղի ունեցած պատմական քվեարկությունը զայրացրեց Թուրքիային, որը միշտ հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, գրում է BBC-ն։

Թուրքիայի ԱԳ նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպանը՝ արտահայտելու իրենց զայրույթը քվեարկության կապակցությամբ՝ ԱՄՆ-ին մեղադրելով «պատմությունը քաղաքականացնելու» մեջ: Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ 1915 թվականին տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածը չի դիտարկվում որպես Ցեղասպանություն՝ հակասելով ԱՄՆ Սենատում միաձայն ընդունված բանաձևին:
«Կոտորածները տեղի են ունեցել Օսմանյան կայսրության վատթարագույն օրերին, որը ներկայիս Թուրքիա պետության նախորդող ժամանաշրջանում էր։
«Վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը: «Մեր տեսակետներն արտացոլված են անցյալ տարվա ապրիլից այս հարցի վերաբերյալ նախագահի վերջնական հայտարարության մեջ»,- հավելել է նա:

 

mamul.am