Տարիներ առաջ Հիսուս Քրիստոս ստորագրությամբ լրագրող Փաշինյանը կանխատեսել է մերօրյա կառավարման համակարգը

396

«Իրադարձությունների հետևանքով Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, իշխանությունը անօրինականորեն բռնազավթված է, գործում է օկուպացիոն համակարգ, որն, իր կոչման համաձայն, գաղութացված տարածքն ու բնակչությանը ենթարկում է ալան-թալանի։ Հանրապետության ներսում գործել եւ գործում է հինգերորդ շարասյունը։ Օկուպացիոն համակարգի աղետաբեր ողջ ներքին քաղաքականությունն ու հարկահանական արշավն ընդդեմ բնակչության ազգային անվտանգության տեսանկյունից ոչինչ չարժեն՝ համեմատած աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին համարժեք քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու իշխող վարչակարգի չկամության հետ։ Վարչակարգն ինչպես որ անպատասխանատու եկել է, այնպես էլ անպատասխանատու կհեռանա, հինգերորդ շարասյան լեգեոներներին կարելի կլինի դատապարտել, իսկ հետո ներում շնորհել` հայրենիքի առջեւ երբեմնի ծառայությունները հաշվի առնելով, բայց ո՞վ եւ ինչպե՞ս է լցնելու այն ճեղքվածքները, որ տալիս է այս վարչակարգը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Լեգիտիմացված ոչ լեգիտիմը հենց նրանով էլ վտանգավոր է, որ աշխարհում իր գործունեության պատասխանատվությունը բարդում է երկրի ու ժողովրդի վրա։ Վարչակարգում չկա մեկ օղակ, որը գոնե հեռավոր պատկերացում ունենա աշխարհաքաղաքական զարգացումների պարագայում ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության ապահովման հնարավորությունների մասին։ Իշխանության հետ երկխոսության միակ առանցքը կարող է լինել «դուք անընդունակ եք ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը եւ պետք է անհապաղ հեռանաք» հրամայականը։ Իշխանության բացարձակ օրենք է. կարող ես հարստահարել սեփական բնակչությանդ, որքան ուժդ պատում է, բայց եթե ընդունակ չես ապահովելու նրա անվտանգությունը արտաքին սպառնալիքից, պարտավոր ես հեռանալ կամ կհեռացվես։

ՆԱ մեղավոր չէ։ Ավելին՝ նա անմեղ է եւ ինչ-որ առումով նույնիսկ ակամա զոհ։ Իսկ այ հեղաշրջումը պետք չէր անել, առավել եւս՝ ընտրությունների ճանապարհով հաստատագրել այն եւ իբրեւ հեղաշրջման շարունակություն անմիջական ազգականներին բաժանել առժամանակ իր ձեռքում հայտնված երկրի առավել շահութաբեր աղբյուրները։ Միջին ստատիստիկ հայը չտեսության նմանորակ դրսեւորումները չի հարգում։ Պարզ նրբանկատություն է պետք գոնե առժամանակ ազգային առաջնորդի դերի մեջ տեղավորվելու համար։ Այդ նրբանկատությունը չկա եւ չի լինելու, ուստի ՆԱ պետք է հեռանա, որ հայ հասարակության հոգեբարոյական ապականությունը չհատի անդառնալիի եզրագիծը։ Միայն ամբոխավարական կարգախոսով իշխանության եկածն է կարող հանձնել ժողովրդին օտարածին գիտակցությամբ հարկահան կառավարության կամայականություններին։

Բնակչությունը հոգեբանական ստորացում է ապրում եւ սոցիալական աղետ։ ՆՐԱ կառավարումը ներէթնիկական դաշտի պառակտման հիմք է, ներկա աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում վտանգում է ՀՀ եւ ԼՂՀ ազգային անվտանգությունը։ Չմեղադրենք նրանց, քանզի ավելին պահանջելը ինքնախաբեություն է։ Այո՛, ՆԱ մեղավոր չէ։ Նա պատրաստ չէր ստանձնելու ԻՐ պաշտոնը եւ, իր կամքից անկախ, դարձավ իմաստունիկների խարդավանքների զոհը։ ՆԱ պետք է հեռանա եւ իր հետ անվերադարձ անցյալի գիրկը տանի հերոստրատիզմն՝ իբրեւ հայրենասիրության մեջ ինքնաարտահայտման ինստիտուտ։ Ազգովի օգնենք նրան, քանզի նա մեղավոր չէ»։

Սա օրերս գրված բաց նամակ չէ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սա քաղվածք է հենց «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գրած «Մոռանալ Հերոստրատին, կամ վարչակարգի անկումը՝ օրվա հրամայական» հոդվածից, որը նա հրապարակել է Հիսուս Քրիստոս ստորագրությամբ։ 1998-ի հոկտեմբերի 3-ի համարում լույս տեսած այս հոդվածը հասցեագրված էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու վարչապետ Արմեն Դարբինյանին, և արդեն անառարկելի փաստ է, որ նա դեռ տասնամյակներ առաջ է տառապել վեհանձնության մոլուցքով և զարմանալի ճշգրտությամբ կանխատեսել է սեփական վարչապետության բոլոր պատուհասները` ամենայն մանրամասներով։

Հոդվածի բնօրինակը

No photo description available.Image may contain: 2 people

 

blognews.am