Ո՞վ է 75 հազար դոլար կաշառքի մեջ մեղադրվող Երեւանի նախկին քաղաքապետը

680

ԱԱԾ-ն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որ 2009թ Երեւանի քաղաքապետը 75 հազար դոլար կաշառք է վերցրել տնտեսվարողից։ Ըստ հաղորդագրության՝ Երևան համայնքը ղեկավարող պաշտոնատար անձը քաղաքում բազմաբնակարան շենք կառուցապատող կազմակերպության հիմնադիրից՝ նրա օգտին գործողություններ կատարելու, կասեցված շինարարության վերսկսման հետ կապված խոչընդոտները վերացնելու, հարկայնությունն ավելացնելու համար, իր եղբոր միջնորդությամբ 2009 թ. ընթացքում մաս-մաս, այդ թվում նաև քաղաքապետարանի պաշտոնատար անձանց միջոցով, ստացել է առանձնապես խոշոր՝ 75000 ԱՄՆ դոլարի չափի կաշառք, իսկ խնդիրներին վերջնական լուծում տալու նպատակով պահանջել է նաև կառուցվող շենքում Երևանի քաղաքապետարանի կարիքների համար հատկացնել 200 մ² մակերեսով բնակարան:

Հաղորդագրության մեջ գործով անցնող անձանց անուններ եւ կարգավիճակներ նշված չեն։
Նկատենք, որ 2009թ Երեւանի քաղաքապետ եղել են Երվանդ Զախարյանը և Գագիկ Բեգլարյանը:
Մամուլում Երվանդ Զախարյանի եղբոր մասին ոչինչ հայտնի չէ։ Իսկ, ահա, Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հրանտ Բեգլարյանը 2000-2013 թվականներին եղել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ:

Նշենք, որ և՛ Երվանդ Զախարյանը, և՛ Գագիկ Բեգլարյանի անունները հեղափոխությունից հետո կապվում են մի շարք քրեական գործերի հետ: Օրինակ՝ Երվանդ Զախարյանը մեղադրվում է 10.000քմ հողատարածքը «Հաղթանակ» զբոսայգու տարածքից ապօրինի կերպով դուրս թողնելու մեջ, որը հետագայում օտարվել է «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊ ընկերությանը:
Գագիկ Բեգլարյանը անունը եւս շրջանառվում է մի շարք քրեական գործերով: Մամուլում բազմիցս գրվել է, որ Բեգլարյանին կարող են մեղադրանք առաջադրել Երևանում տարածքների ապօրինի սեփականաշնորհման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ժամանակ թույլ տրված խախտումների համար: Մամուլում գրվել էր նաեւ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկած նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը Երևանի կենտրոնում 250 անշարժ գույք ունի, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն է:

 

Շարունակությունը՝ ArmDaily.am-ում