«Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան չի վերացել, այն ավելի սանձարձակ, խոր թաքնված ու կազմակերպված է դարձել». Վահան Համազասպյան

706

Տեխնիկական գիտությունների դոկտոր, «Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանի պնդմամբ, «Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի օ­րոք Հայաստանում կո­ռուպ­ցիան չի վերացել, այն ա­վե­լի սան­ձար­ձակ, խոր թաքն­ված ու կազ­մա­կերպ­ված է դար­ձել»: Այս մասին նշված է գիտնականի կողմից տասն օր ՀՀ նախա­գահ Արմեն Սարգսյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Հա­յաս­տան» համահայ­կա­կան հիմ­նադ­րա­մի տնօրեն Հայկակ Արշամյանին ուղղված և հասցեատերերի կողմից մինչ այսօր անարձագանք մնացած բաց նամակում:

Համազասպյանի այս գնահատականին, անշուշտ, դժվար է չհամաձայնել, մասնակի բացառությամբ նրա այն դիտարկմանը, թե Փաշինյանի օրոք Հայաստանում կոռուպցիան խոր թաքն­ված է դարձել. Ամեն ինչ չէ, որ խորը թաքցված է, կոռուպցիայի բացահայտ դրսևորումներ էլ կան:

Մինչ հիշյալ ծրագրի հեղինակի վերոնշյալ պնդման պատճառին անդրադառնալը, նախ, փոքր-ինչ հանգամանորեն ներկայացնենք, թե ով է Վահան Համազասպյանը:

Նա 26 տա­րի շա­րու­նակ զբաղ­վել է արևա­յին տեխ­նի­կա­յի ստեղծ­ման ու զար­գաց­ման գոր­ծե­րով՝ նպա­տակ հե­տապն­դե­լով ար­դյու­նա­բե­րու­թյան և գյու­ղատն­տե­սու­թյան համար ստեղ­ծել հե­ռան­կա­րա­յին մի այն­պի­սի նոր ուղ­ղու­թյուն, ո­րը հնա­րա­վո­րու­թյուն կտա խու­սա­փե­լ տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մից, բա­վա­րար աշ­խա­տա­տե­ղեր ստեղ­ծե­լ մեր քա­ղա­քա­ցի­նե­րի, հատ­կա­պես ա­ղե­տի գո­տու բնակ­չու­թյան հա­մար, 1-2 կար­գով ավելաց­նե­լ Հայաստանի ՀՆԱ-ի ծա­վալ­նե­րը և համապատասխան միջոցներ ձեռք բերել մեր երկ­րի հա­մար նաև զենք ար­տադ­րե­լու և գնե­լու հա­մար, կան­խե­լ և բա­ցա­ռե­լ ար­տա­գաղ­թը, բարձ­րաց­նե­լ ՀՀ մի­ջազ­գա­յին հե­ղի­նա­կու­թյու­նը, նպաս­տե­լ Ար­ցա­խի միջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը և այլն:

«Երկրների հելիոֆիկացիայի ծրագրի» հետ կապված աշ­խա­տանք­նե­րի տե­սա­կան, գիտա­հե­տա­զո­տա­կան, կոն­ստ­րուկ­տո­րա­կան և փոր­ձարկ­ման փու­լերն ար­դեն ավարտել են, գործը հա­սել է ներ­դր­ման և արևային էներգիայի օգտագործման սարքերի զանգվա­ծա­յին ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու փու­լին, ո­րի հա­մար, սակայն, չկան համապատասխան ֆինանսական միջոցներ: Գիտնականը վերը նշված աշխատանքնե­րի հա­մար էլ գումար չի ստացել պետությունից կամ որևէ մասնավոր կազմակերպությունից, ա­մեն ինչ ար­ել է իր աղ­քա­տիկ միջոցնե­րի հաշ­վին, ինչպես ասում են, իր ե­րե­խա­նե­րի բե­րա­նից կտ­րե­լով: Վերջ­նա­կան ար­դյունք­նե­րից գոհ է, որով­հետև կիրառման մեջ գտնվող արևային էներգիայի օգտագործման սարքերի հեղինակ իր բոլոր մր­ցա­կից­նե­րից ա­ռաջ է ան­ցել թե՛ ՀՀ-ում, թե՛ արտերկրում:

Համազասպյանի տեղեկացմամբ, արևա­յին ծրա­գի­րը 1993թ. նա­խա­պես քն­նար­կել է ակա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու հետ և այն ներ­կա­յաց­րել «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիր» ան­վամբ՝ նա­խան­շե­լով հե­ռուն գնա­ցող նպա­տակ­նե­րը` Հա­յաս­տա­նի կամ, ավե­լի ճիշտ կլի­նի ա­սել, հա­յու­թյան հա­մար արտադրության հե­ռան­կա­րա­յին մի նոր ո­լորտի ստեղծում, որը թույլ կտա մեր ար­ժա­նի տեղն ա­պա­հո­վել աշ­խա­տան­քի միջազ­գա­յին բա­ժան­ման մեջ, ընդ որում, մենաշնորհային դիր­քեր ա­պա­հո­վե­լով խիստ ե­կամ­տա­բեր ու հե­ռան­կա­րա­յին այդ նոր ո­լոր­տում:

Գիտնականը համոզված է, որ քաղա­քա­կան շահաբաժնի ստա­ցու­մը, հատ­կա­պես Արցա­խի միջազգա­յին ճա­նաչ­ման տե­սա­կե­տից, ե­րաշ­խա­վոր­ված կլի­նի, ե­թե հաշ­վի առ­նենք այն հան­գա­ման­քը, որ արևա­յին է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­ման հայ­կա­կան տարբե­րա­կը տարած­վե­լու է աշխարհով մեկ՝ սկ­սե­լով է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից խուսափե­լու ար­դյու­նա­վետ գործընթա­ց:

Ի դեպ, Ճա­պո­նա­ցի մի գիտ­նա­կանի հրապարակած` մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող աղետ­նե­րի ցան­կի համաձայն, միջուկա­յին պա­տե­րազ­մից հե­տո 2-րդը համաշխարհային է­կո­լո­գիա­կան ա­ղե­տն է, ո­րը լինելու է միան­գա­մից՝ ավանդական էներ­գա­կիր­նե­րի (գազի, ա­ծխի, փայտի, ա­թարի, տորֆի, մա­զութի և այլն) անխ­նա օգտա­գործ­ման պատ­ճա­ռով, ա­մեն ժամ ակ­տի­վաց­ող ջեր­մո­ցա­յին է­ֆեկ­տի հետևանքով: Ար­դյուն­քում մարդ­կու­թյու­նը ս­տա­նալու է ան­կա­ռա­վա­րե­լի մի այն­պի­սի գործընթաց, ո­րի դեմն առ­նե­լն անհ­նար կլինի` ոչ ժա­մա­նակ կմ­նա, ոչ էլ մի­ջոց­ներ կգտն­վեն:

Վահան Համազասպյան. «Փր­կու­թյան ճա­նա­պար­հը մեկն է՝ պետք է օր ա­ռաջ սկ­սել արևի է­ներ­գիա­յի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյու­նը կամ, մեր տեր­մի­նա­բա­նու­թյամբ՝ երկր­նե­րի ու աշ­խար­հա­մա­սե­րի հե­լիո­ֆի­կա­ցիան, դա կդառ­նա է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից փրկ­վե­լու է­ֆեկ­տիվ ու աշ­խա­տող տար­բե­րա­կը, ո­րի հա­մար մի­ջազ­գա­յին հանրությունը միայն շնոր­հա­կալ կլի­նի հայ ժո­ղովր­դին, բայց մենք ա­ռաջ ենք գնա­ցել ու կանգ­նել ենք ֆի­նան­սա­կան փա­կու­ղու ա­ռաջ, մեր նախ­կին ու ներ­կա իշխանություն­նե­րի պետքը չէ, թե մեր գոր­ծերն ինչ ա­վարտ կու­նե­նան»:

Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիրը, գիտնականի հավաստմամբ, ու­նի տն­տե­սա­կան, քաղաքա­կան ու սո­ցիա­լա­կան կարևոր բա­ղադ­րիչ­ներ: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի տն­տե­սա­կան հիմ­նա­վո­րու­մը կա­ռուց­ված է հետևյալ հաշ­վարկ­նե­րի վրա. արևա­յին տեխ­նի­կան մարդ­կանց հա­մար կդառ­նա պա­հանջ­ված և ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան, կտա­րած­վի աշ­խար­հով մեկ, ե­թե այն տն­տե­սա­պես շա­հա­վետ լի­նի, առաջին հերթին, օգտագործող­նե­րի համար, երկ­րորդ հեր­թին բնու­թյան հա­մար` որ­պես հետևանք և երկ­րոր­դա­յին ար­դյունք: Այ­լընտ­րան­քա­յին է­ներ­գիա­յի օգտագործման սարքերի, կայանների զանգ­վա­ծա­յին տա­րած­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտն այն է, որ մշ­տա­պես ա­ռա­ջին պլա­նում են պահ­վում է­կո­լո­գիա­կան ա­ղե­տից խու­սա­փե­լու խն­դիր­նե­րը՝ անկախ տրա­մադր­վող մի­ջոց­նե­րի չա­փից, ո­րից հե­տո նոր միայն քն­նարկ­ման է դր­վում տն­տե­սա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյան հար­ցը, որն աշ­խար­հում լուծ­ված հա­մա­րել չի կա­րե­լի՝ ներդ­րում­նե­րի փոխ­հա­տու­ցե­լիու­թյան մեծ ժամ­կետ­նե­րի պատ­ճա­ռով (5-10 տա­րի):

Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հայ­կա­կան ծրագ­րի մեջ այդ ժամ­կետ­նե­րը կր­ճա­տվել են մինչև 1-2 տա­րի: Նշվածը շատ կարևոր նր­բու­թյուն­ է, ո­րն ըմ­բռ­նե­լու և ըն­դու­նե­լու հա­մար պետք է ծա­նո­թա­նալ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի դրույթ­ներին, որը Համազասպյանը գաղտնի չի պահել, մամուլում հրապարակել է:

Գիտնականը հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը բազմիցս փոր­ձել է քն­նարկ­ման դնել ՀՀ ԱԺ-ում, բայց ա­պար­դյուն, նույնիսկ դրան են դեմ…

«- Խնդ­րին տե­ղյակ եմ, բայց դա մեզ հե­տաքր­քիր չէ,- սա ՀՀ ԱԺ տն­տե­սա­կան հանձնաժո­ղո­վի նա­խա­գահ Բաբ­կեն Թու­նյա­նի խոս­քերն են, ո­րոնք ինձ է փո­խան­ցել հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ Հո­վիկ Ա­ղա­զա­րյա­նը:

-Այս իշ­խա­նու­թյուն­ներն էլ Ձեզ չեն օգ­նում, ա­մոթ ի­րենց,- այս­պի­սի խոս­քե­րով փողոցում կամ հե­ռա­խո­սով ինձ հա­ճախ են դի­մում երկ­րի ճա­կա­տագ­րով մտա­հոգ մեր քա­ղա­քա­ցի­նե­րը։ Ես էլ եմ մտա­հոգ: Իմ 26 տա­րին տվե­ցի մեր ա­նուշ Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը փա­կու­ղուց դուրս բե­րե­լու կարևոր գոր­ծին, բայց 30 տար­վա ընթացքում չգտն­վեց խել­քը գլ­խին մի իշ­խա­նու­թյուն, որն ըն­դու­ներ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի կարևո­րու­թյու­նը և խո­չըն­դոտ­ներ չս­տեղ­ծեր դրա ի­րա­կա­նաց­ման ճանապարհին, միայն խան­գա­րում են և չգի­տես՝ ին­չու»,- գրել է Համզասպյանն իր բաց նամակում:

«Բաց նա­մա­կը» գրե­լու ա­ռիթ են դար­ձել օվերջերս մա­մու­լում հայ­տն­ված ու­շագ­րավ հրա­պա­րա­կում­նե­րը հետևյալի մասին.

  1. Այս տա­րի «Հա­յաս­տան» հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի` «Ես իմ ա­նուշ Հայաստանի» խո­րագ­րի ներ­քո անցկացված տա­րե­կան դրա­մա­հա­վաքով հավաքված գումարները` մոտ 10 մլն դոլար, փո­խանց­վե­լու են խմե­լու ջրի մատակարարման և արևա­յին է­ներ­գիա­յի կի­րառ­ման ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մա­նն Ար­ցա­խում, ինչպես նաև Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում՝ Լո­ռիում, Տա­վուշում և Շի­րակում։
  2. ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյանն աշ­խա­տան­քա­յին այ­ցով ժա­մա­նելով Ա­րա­բա­կան Միա­ցյալ Է­մի­րու­թյուն­ներ, Ա­բու Դա­բիում ներ­կա է գտն­վել «Մաս­դար» ըն­կե­րու­թյան և Հա­յաս­տա­նի պե­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի ֆոն­դի միջև հա­մա­ձայ­նագ­րի ստորագր­ման պաշ­տո­նա­կան ա­րա­րո­ղու­թյա­նը։ «Ըստ հա­մա­ձայ­նագ­րի՝ Հայաստանում 400 մե­գա­վատտ ընդ­հա­նուր հզո­րու­թյամբ արևա­յին է­ներ­գիա­յի նախագ­ծեր են մշակ­վե­լու և ա­վե­լի քան 300 մի­լիոն ԱՄՆ դո­լա­րի ներդ­րում­ներ են իրակա­նաց­վե­լու: Հա­մա­ձայնագ­րով նա­խանշ­ված ա­ռա­ջին նա­խա­գի­ծը 200 մեգավատտ հզո­րու­թյամբ արևա­յին ֆո­տո­վոլ­տա­յին կա­յան­նե­րի կա­ռու­ցումն է Հայաստա­նի արևմուտ­քում»։

Քանի որ եր­կու դեպ­քում էլ խոս­քը վե­րա­բե­րում է արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գործ­մա­նը, գիտնականը, բնա­կա­նա­բար, չի կա­րողացել ան­տար­բեր մնալ և չար­ձա­գան­քել, մանավանդ, որ այդ կարևոր թե­ման վաղուց գտն­վում է նրա ու­շադ­րու­թյան կենտրոնում և ո­րոշ պար­զա­բա­նում­նե­րի կա­րիք ու­նի:

Նշելով, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րի հրապարակումների համաձայն, հե­ռուս­տա­մա­րա­թո­նի ըն­թաց­քում հա­վաք­ված 9 856 100 դո­լա­րի մի մասն ուղղ­վե­լու է ֆո­տո­պա­նել­նե­րով հոսանք ստա­նա­լու գոր­ծին, գիտնականը հարցնում է` մի՞­թե դա է հու­սա­հա­տու­թյան շե­մին հա­սած ու շփոթ­ված մեր քա­ղա­քա­ցի­նե­րին հու­զող ա­մե­նա­կարևոր հար­ցը, մի՞ թե այլ խն­դիր­ներ չու­նենք: Ընդ որում, հայտ­նի չէ, թե արևից այդ կերպ ստա­ցվելիք էլեկտ­րա­էներ­գիան ինչ­պես է ազ­դե­լու Հա­յաս­տա­նի ներ­քին վիճակի վրա, մասնավորապես` ար­տա­գաղ­թի, գոր­ծազր­կու­թյան կրճատման, մարդ­կանց սոցիալական վի­ճա­կի բա­րե­լավ­ման առումով:

Համազասպյանի պատմելով, իրենք գնա­ցել են արևա­յին տեխ­նի­կա­յի մի նոր, չծեծ­ված ճա­նա­պար­հով և բա­վա­րար նա­խադ­րյալ­ներ ստեղ­ծել ար­դյու­նա­բե­րու­թյան մի նոր ոլոր­տի կա­յաց­ման հա­մար, ին­չը Հա­յաս­տա­նին ու Ար­ցա­խին կտա տն­տե­սա­կան ու քա­ղա­քա­կան ան­նա­խա­դեպ դի­վի­դենդ­ներ, գործը պետք է սկ­սել, մանավանդ, որ փողերն ար­դեն, կար­ծես թե կան, այս տա­րի հա­վաք­վել է նպա­տա­կա­յին 9 856 100 դոլա­րը: Բայց ոչ, այդ գու­մար­նե­րը հա­վաք­վել են  այլ նպա­տակ­նե­րի հա­մար՝ Արցախում և Հա­յաս­տա­նի ե­րեք մար­զե­րում արևից միայն է­լեկտ­րա­կան հո­սանք և միայն ֆո­տո­պա­նել­նե­րով ստա­նա­լու հա­մար:

«Իմ կար­ծի­քով այդ սահ­մա­նա­փա­կու­մը մի­տում­նա­վոր են ստեղ­ծել և հար­մա­րեց­րել են միջ­նորդ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի բիզ­նես շա­հե­րի ապահով­մա­նը,- գրել է գիտնականն իր բաց նամակում:- Խոս­քը վե­րա­բեր­ում է չի­նա­կան ար­տադ­րու­թյան ֆոտոէ­լե­մենտ­նե­րի ներ­մուծ­մամբ ու ի­րաց­մամբ զբաղ­վող հայ­կա­կան ընկերություններին, ո­րոնք շատ են ու ներ­կա են հայ­կա­կան շու­կա­յում: Համահայկական դրա­մա­հա­վա­քի կազմակերպիչնե­րի կող­մից խնդ­րի մի­տում­նա­վոր խե­ղա­թյուր­ման պատ­ճա­ռով էր, որ դրա­մա­հա­վա­քը այդ­քան սահ­մա­նա­փակ ընդգրկում ու­նե­ցավ: Ե­թե խոս­քը արևա­յին տեխ­նի­կա­յի զար­գաց­ման մա­սին է, ա­պա այս­տեղ ճա­նա­պարհ­նե­րը շատ են, Հայաստա­նում, Ար­ցա­խում ու սփյուռ­քում արևա­յին տեխ­նի­կան պատ­կե­րաց­նում են ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» էլեկտրակայան­նե­րի ձևով, ո­րոշ չա­փով էլ Հա­մա­զաս­պյա­նի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագրով: Հե­րու­նի-Հա­մա­զաս­պյան ուղ­ղու­թյուն­նե­րը չեն քն­նարկ­վում, դրանց մա­սին խոսք չկա, խո­սում են միայն չի­նա­կան ֆո­տո­պա­նել­նե­րից…

Բո­լո­րը գի­տեն, որ Հա­յաս­տա­նում ֆո­տո­պա­նել­ներ ար­տադ­րող բո­լոր ընկերությունները կախ­ված են կի­սա­հա­ղորդ­չա­յին է­լե­մենտ­ներ ար­տադ­րող չի­նա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րից, ֆո­տոէ­լե­մենտ­նե­րի ար­տադ­րու­թյան տեխ­նո­լո­գիա­նե­րին տիրապե­տել են Ա­բո­վյա­նի «Սի­րիուս» և Աշ­տա­րա­կի «Տրան­զիս­տոր» գոր­ծա­րան­նե­րը, բայց այդ տեխ­նո­լո­գիա­նե­րը կորց­րել ենք ան­վե­րա­դարձ, դրանք այլևս չկան, թալանված են և աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի բե­րել հնա­րա­վոր չէ:

Իսկ ի՞նչ կլի­ներ հաջորդ դրա­մա­հա­վա­քի ժա­մա­նակ, ե­թե այժմ հան­գա­նա­կած գումարնե­րով Արցախում գոր­ծարկ­վեր Հե­րու­նու «Արև» է­լեկտ­րա­կա­յա­նը կամ մի քա­նի բնա­կա­վայր հե­լիոֆի­կաց­վեին… օ­րի­նակ՝ Ճար­տար գյուղն ամ­բող­ջու­թյամբ: Դրանք կդառ­նա­յին համաշ­խար­հա­յին կարևո­րու­թյան այն­պի­սի սեն­սա­ցիոն նո­րու­թյուն­ներ, այն­պի­սի արա­գու­թյամբ կտա­րած­վեին աշ­խար­հով մեկ, որ հա­ջորդ դրա­մա­հա­վա­քին բացարձակ ար­դյունք­ներ կու­նե­նա­յինք, կս­տա­նա­յինք Ար­ցա­խի լրիվ հե­լիո­ֆի­կա­ցիա­յի հա­մար պա­հանջ­վող 120 մի­լիոն դո­լա­րը: Հա­մոզ­ված եմ, որ հա­վաք­ված գու­մար­նե­րը կծախս­վեն ֆո­տո­պա­նե­լա­յին յու­րա­յին­նե­րի բիզ­նես հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը բավարարե­լու ու հար­ցե­րը կար­գա­վո­րե­լու նպա­տա­կով, հեր­թա­կան ան­գամ կծախսվեն ու կմխս­վեն, և մեր ֆի­նան­սա­վոր­ման այդ փոք­րիկ ա­ռուն էլ կչո­րա­նա»:

Համազասպյանը հրապարակայնորեն դիմել է ՀՀ վարչապետին` հար­գե­լի պա­րոն Փա­շի­նյան, այս ա­մե­նը հաս­կա­նում են նաև ներդ­րում կա­տա­րող­նե­րը, դա պետք է հաշ­վի առ­նել ու մտա­ծել, թե ինչ­պես հրա­ժար­վել մի քա­նի մի­լիոն դո­լա­րի մաս­նա­վոր մս­խում­նե­րից ու ա­ռաջ տալ 12 տրի­լիոն դո­լա­րի շու­կա խոս­տա­ցող հե­լիո­ֆի­կա­ցիա­յի գոր­ծը, ընտ­րու­թյու­նը Ձերն է:

Շարունակելի

 

Արթուր Հովհաննիսյան

live news