«Չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին»

1027

Մի փոքրիկ հատված «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքի ժամանակ ունեցած ելույթից, որով ևս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին: Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը: Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերը: Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ: Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմնությունը վկա: Գրում է Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/50236

 

mega news