Իսկ ձեզ հետաքրքիր չէ՝ ինչով է այժմ զբաղվում Հրանուշ Հակոբյանը

2991

Ինչով է այժմ զբաղվում Հրանուշ Հակոբյանը

«Քաղաքականության էջն այս պահին ինձ համար գրեթե փակված է»- Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման եթերում ասել է Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը։
Նա նշել է, որ գիտամանկավարժական գործունեությունից զատ նաև Հայ կանանց միջազգային միության նախագահն է, որի շրջանակներում ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում, շարունակում է զբաղվել նաև սփյուռքահայության խնդիրներով։

Հարցին, թե ինքը պաշտոնավարել է Հայաստանի բոլոր նախկին իշխանությունների օրոք, ինչո՞ւ այդ շարունակականությունը չպահպանվեց նոր իշխանությունների օրոք՝ Հրանուշ Հակոբյանն ասել է.

«Եկան երիտասարդները և իրենք էլ թող շարունակեն իրենց աշխատանքը։ Անպայման պետք է լինի նաև այնպիսի իրավիճակ, որ հները պետք է գնան, նորերը պետք է գան, թարմություն պետք է լինի։ Հիմա, եթե նպատակահարմար է երիտասարդների աշխատանքը, թող իրենք աշխատեն, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում»։

 

mamul.am