69 ամյա տղամարդը 12 տարին չլրացած երկու երեխաների նկատմամբ անբարո գործողություններ է կատարել

539

69 ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ երկու երեխաների նկատմամբ անբարո գործողություններ կատարելու համար:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 69-ամյա տղամարդու կողմից 12 տարին չլրացած երկու երեխաների նկատմամբ սեռական գործողություններ կատարելու առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:

Картинки по запросу "ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՌԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ""

Քննության արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը շենքի առաջին հարկում գործող իր կոշիկի արհեստանոցում ընտանի կենդանիներ է պահել։ 2018թ-ի օգոստոսին էլ, կենդանիներին ցույց տալու պատրվակով նա արհեստանոց է տարել և անառակաբարո գործողություններ կատարել 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը ուղարկվել է դատախազություն:

 

arajininfo.am