Պաշտպանության նախարարության պաշտոնյայի կինը Սիսիանում սուպերմարկետից գողացել և յուրացրել է մոտ 8 մլն դրամ և ապրանք և իրեն համարում է անպատժելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

2243

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սիսիանի բաժնում յուրացում կամ վատնում հատկանիշներով նյութեր են նախապատրաստվել նոյեմբերի 26-ին ոստիկանության Սիսիանի բաժին դիմած Սյունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Վարդ Մկրտչյանի ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դիմել է Սիսիանի ոստիկանություն և հայտնել, որ «Լենա Մելիքսեթյան» ԱՁ-ին պատկանող «Բելկա» սուպերմարկետում կատարված ստուգումներով և տեսախցիկների ուսումնասիրությամբ հայտնաբերվել է, որ սուպերմարկետի գանձապահ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանը իրեն վստահված դրամարկղից պարբերաբար հափշտակել է գումար, իսկ սուպերմարկետից՝ տարբեր տեսակի ապրանքներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին և օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին, քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Կ. Վարդազարյանը կասկածվում է սուպերմարկետին 7-8 մլն դրամ վնաս պատճառելու մեջ։ Այդ ամենը նաև արձանագրվել է տեսախցիկներով, ու Սիսիանից ստացված բազմաթիվ ահազանգերի հեղինակներն ասում են. «Մեկը մի հատ հավ, մի հատ ալյումինե տարա ա գողանում, բռնում, մի քանի տարի փակում են։ Հիմա, էսի՝ վստահ լինելով, որ իրեն ոչինչ չեն անի, տեսախցիկների առկայությամբ յուրացում ու գողություն, վատնում ա անում՝ տանելով մի քանի միլիոններ, ազատ ֆռֆռում ա։

Հետո էլ ասում են, թե իրավիճակ ա փոխվել ու կատարված հանցագործության համար մեծ ձկներն անգամ չեն պլստա։ Բայց այս դեպքում սա ոչ թե մեծ ձուկ է, այլ ակուլա։ Թե չէ, փոքր ձուկ լիներ, հիմա կիլկիի նման քննչականը զակատ էր արել ու տեղափոխել էր Աբովյանի կանանց գաղութ։ Երևի թիկունքը իրա ամուսինն է, ով Սիսիանի զորամասում հետախուզության պետն է։ Ամուսինները ծնունդով Ջերմուկից են, բայց աշխատանքի բերումով Սիսիանում են գտնվում։ Ուզում ենք հավատանք, որ քննչական բաժինը, ի վերջո, իրավական գնահատական կտա, իսկ հանրությունն էլ կիմանա, թե ինչպես է պաշտոնյայի կինը հայտնի՝ «Ոսկե հորթը» ֆիլմի Շուրա Բալագանովի նման գողություն անում»։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է խանութի տեսախցիկների արձանագրածը։

Կասկածյալ՝ 33-ամյա Կարինե Վարդազարյանն է

© shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/16/1143095/