«Դուք ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը». Վարդանյանը՝ Մարությանին

1014

«Դուք ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը». Վարդանյանը՝ Մարությանին

Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցավ ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով ինչպես այսօրվա միջադեպին, այնպես էլ Մարությանի հայտարարությանը: «Պարոն քաղաքապե՛տ, այդ ձեզ էր կոմֆորտ ՀՀԿ-ի հետ: Դուք էիք հարցազրույց տվող այն դերասանը, երբ ասում էիք՝ հպարտ եմ, որ իմ որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը: Դուք էիք, որ Գագիկ Խաչատրյանի որդիներին WhatsApp-ով մինչև այսօր… ձայնագրություններն էլ ունեմ, մի արեք այնպես, որ հրապարակեմ… Ձեր աչքերը ոնց որ լցվում են, չգիտեմ՝ ծիծաղից է, թե լացներդ ա գալիս ձեր կարգավիճակի վրա»,- ասաց Վարդանյանը:

«Խնդրում եմ հրապարակել բոլոր բացահայտումները, կսպասենք»,- արձագանքեց Հայկ Մարությանը:

 

mamul.am