Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են

370

ձեռքերը Ամերիկայի կոնգրեսում էլ վեր բարձրացան: -Բարև թշնամի երկրի ապագա բարեկամ նախագահ: Մեր երկար ձեռքերը սեղմելու, գրկախառնվելու, ոչ թե բռնցքամարտի համար են: Ձեռքերը գործում են բանականության քմահաճույքով, փառք աստծո, որ մեր բանականությունը չի մթագնել և ձեռքերը բարիք են ստեղծում: –

Կարդաշ Նիկոլ, համամիտ եմ, մեր ժողովուրդն էլ է հիացած ղարաբաղցու տեսակով: Նրանք փայլում էին Նապոլեոնի բանակում, ռուսական ցարի բանակում, I և II համաշխարհային պատերազմների տարիներին, Սարդարապատի ճակատամարտում, ամեն տեղ: Նույն հող ու ջրում  ապրած այլազգիներն էապես տարբերվում են ղարաբաղցուց, հավանաբար պատճառը լեզվամտածելակերպն է: -Նախշուն բաջի, դու ինձ հիշեցրեցիր Տիգրան Մեծի հրովարտակը «Ծովե ի ծով թող խոսեն հայ տառերով…»: –

Կարդաշ Նիկոլ, արի վերադառնանք իրականության գիրկը, արդյոք ղարաբաղցիներն ու հայաստանցիները պատրաստ են այն մտքին, որ Ադրբեջանը հարգի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը և Ղարաբաղը ճանաչի այն սահմաններով, ինչ սահմաններում տեղի է ունեցել անկախության հանրաքվեն: -Նախշուն բաջի, բա էդ դեպքում ինչի մասին էին բանակցում Քոչարյանը, Սարգսյանը, Ալիևը:

Картинки по запросу Մեր երկար ձեռքերը սեղմելու,

-Կարդաշ Նիկոլ ձենդ տաք տեղից է գալիս, նրանք երեքն էլ լեգիտիմ չէին, չէին կարող խոսել իրենց ժողովուրդների անունից: Եթե իմ ժողովուրդն էլ ինձ ընտրի քեզ նման, մեր խոսակցությունը կարճ կտևի:

 

vendeto info