Հրատապ… Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային

583

Ռուսաստանի Սանկտ  Պետերբուրգ քաղաքի մի բնակչուհի քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Բարկացած ու նյարդայնացած կինը, երեխան ձեռքին, դեռ վաղ առավոտից՝ ժամը 7-ից սկսած պատուհանից տարբեր իրեր է ցած նետել։ Հարևանների կանչով տեղ են հասել արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներն ու ոստիկանները։

Картинки по запросу Մայրը քիչ էր մնացել,

Նրանց հաջողվել է մուտք գործել բնակարան ու աղջնակին հեռացնել մորից։ Նշվում է, որ բնակարանում եղել է ևս մեկ երեխա՝ 12 տարեկան։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։ Ժամանած բժիշկների խումբը կնոջը հիվանդանոց են տեղափոխել, ըստ մասնագետների, նրա մոտ հիստերիա էր առաջացել։

Картинки по запросу Մայրը քիչ էր մնացել,

Աղբյուրը հիշեցնում է, որ նոյեմբերի վերջին Վլադիվոստոկում մի կին ութերորդ հարկի բնակարանի պատուհանից դուրս է նետել  նորածին երեխային։ 30 մ բարձրությունից ընկած երեխան մահացել էր։ Մայրը ձերբակալված է։

 

vendeto info