Հիշում ե՞ք «Բանակում» հեռուստասերիալի Գարիկին, տեսեք ինչ է անում նա այսօր, բացառիկ ֆոտոները միայն մեզ մոտ…պարզվում է հիմա նա…

1630

Հարցինանհանգստություն կամ մտավախություն չունե՞ն, որ հանդիսատեսն իրենց մոռացած կլինի, Էմիլն արձագանքեց, որ ոչ, ավելին, ըստ նրա, իրենց պահանջարկը մինչ օրս էլ կա։ «Ընդհանրապես անհանգստություն չկա, որ մեզ մոռացած կլինեն։

Երկար ժամանակ է անցել, ինչ եթերում չենք, բայց մարդիկ թե՛ փողոցում, թե՛ սոցցանցերով պարբերաբար հարցնում են ինչո՞ւ ենք կորել, ինչո՞ւ չկանք եթերում։ Կարող ենք ենթադրել, որ պահանջարկ կա, զգացվում է, որ լսարանի համար սպասված ենք։

Մոռացված լինելու կամ չընդունվելու մտավախություն չունենք»,- ասաց դերասանը` հավելելով, որ նույն կազմով ներկայանալը շատ ավելի կհետաքրքիր հանդիսատեսին։ Էմիլը նկատեց, որ իրենց մասնակցությամբ «Բանակում» և «Քաղաքում» հեռուստասերիալներից շատ հատվածներ մինչ օրս տարածվում են համացանցում։

Հարցին՝ նախագծից հետո այսքա՞նն են ընկերներ մնացել, թե՞ դերասանական կամզը հավաքվել է այլ սկզբունքով, Էմիլը պատասխանեց․ «Բոլորս մինչ օրս շատ լավ շփում ունենք։ Քանի որ ներկայացումն ավելի շատ հյուրախաղերով է լինելու, փորձել ենք և՛ սեղմ կազմով լինել, և՛ հաշվի ենք առել

մյուս դերասանների զբաղածությունը։ Նրանցից մեկը երկրում չէ, մյուսը հագեցած գրաֆիկ ունի։ Ինչ վերաբերում է Հովհաննես Դավթյանին, նա սթենդ ափ ժանրի մեջ մոնո-ներկայացումներ է ունենում։

Ո՛չ մենք, ո՛չ ինքը չցանկացանք, որ նրա տարիներով ստեղծած աշխատանքը, կերպարը փոխվի։ Ինքն իր ժանրով է հանդես գալիս, մենք էլ որոշեցինք այս կազմով, այս ժանրով ներկայացնել մեր ասելիքը»։

 

Տղաները ներկայացումը խաղալու աշխարհագրությունը սկսելու են սահմանամերձ գոտիներից, հասնելու են մայրաքաղաք։ «7 տարի անց» բեմադրության պրեմիերան նախատեսել են ապրիլի 12-ին` Նոյեմբերյանի մշակույթի պալատի բեմում:

 

vendeto info