Հորական տատիկս մեզանից մի քանի կանգառ այն կողմ է ապրում, հաճախ այցելում եմ նրան…

1208
people and emotions, portrait of depressed senior hispanic woman with white hair looking at camera, leaning with hands on chin

Տատիկս մենակ է ապրում, բայց բոլորին էլ այդպես հարմար է, որ իրար գլուխ չհավաքվեն: Նա առողջ է, ոտքի վրա է ամբողջ օրը, թոշակ է ստանում, մենք էլ որքան կարողանում, օգնում ենք նրան:

Շաբաթական երկու անգամ գնում եմ նրա տուն, երեկոյան ուտելիք եմ պատրաստում և տանում եմ նրան: Տունն եմ մաքրում, դեղատուն գնում, վճարումները անում: Ամռանը մեզ հետ տանում ենք ամառանոց:

Կարծես ամեն ինչ լավ է, բայց ամեն անգամ տատիկիս այցելելուց հետո մոտս տհաճ նստվածք է մնում: Տատիկս և ուրախ է, և ասում է՝ ինչի համար ես բերել այս ամենը, ախր ես սա չեմ ուտում: Լավ, դե դիր այնտեղ: Կարծես ինձ լավություն է անում:

Նստում եմ, հետը զրուցում, լսում եմ նրա պատմությունները՝ բոլոր հարևանների և նրանց երեխաների ու թոռների մասին, գիտեմ, որ տատիկիս համար կարևոր է խոսելը, ամբողջ օրը միայնակ է: Երբեք ցույց չեմ տալիս, որ շտապում եմ, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ երկու երեխա և ամուսին ունեցող կինը չի կարող ժամերով հանգիստ նստել և խոսել:

Ունեմ նաև մորական տատիկ: Նա գյուղում է ապրում, նրան շատ քիչ ենք տեսնում, տարվա մեջ 6-7 անգամ, առանձնապես ոչինչ չենք անում նրա համար, բայց միայն տեսնեք, ինչպես է նա մեզ դիմավորում: Տատիկիս աչքերը փայլում են, երջանկանում է մեր ամեն բերածից: Վերջին անգամ շարֆ էինք տարել, նա գցեց ուսերին և այդպես էլ չհանեց մինչ մեր գնալը:

Картинки по запросу "Бабушка""

Զարմանում եմ, ինչպես կարող են նույն տարիքի մարդիկ այդքան տարբեր լինել: Չեմ էլ պատկերացնում, թե տատիկս որքան ուրախ կլիներ, եթե նա մեզ մոտ ապրեր, ու մենք իրեն հաճախ այցելեինք:

Մի տատիկս իմ հոգատարությունն ընդունում է որպես պարտականություն, դեռ մի բան էլ ստում է, իբր դա իրեն պետք չէ, իսկ մյուսը տատիկս ուրախանում է նրանից, որ կարող է գոնե մի քանի ժամով վայելել մեր ներկայությունը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը