Մարդիկ 10 տարի օգնում էին ծեր կնոջը. շնորհակալություն նրանք ստացան 10 տարի անց

342

50 տարի ծեր կինը լուր չէր ստանում իր ամուսնուց և ընտանիքից: Ապրելու միջոցներ չուներ, օգնում էին բարի հարևանները: Անցան տարիներ և թոշակառու կինը հայտնեց իր շնորհակալությունը, այնպես, որ այս պատմությունը տարածվեց ամբողջ աշխարհով:

Տարիներ առաջ Մարիան ամուսնացավ հարևան գյուղից մի երիտասարդի՝ Մոմչիլոյի հետ: Նրանք միասին գնացին Ավստրալիա, բայց Մարիան ստիպված եղավ վերադառնալ Հարավսլավիա մորն օգնելու համար:

Անցան տարիներ, կապը ամուսինների միջև սկսեց մարել: Ծերացած Մարիան այդպես էլ չմոռացավ Մոմչիլոյին: Նա շատ աղքատ էր ապրում, ամբողջ հույսն իր հարևաններն էին:

Այդպես անցան տարիներ: Եվ ահա, երբ Մարիան արդեն 86 տարեկան էր, Ավստրալիայից ժամանեց մի փաստաբան: Նա իր հետ բերեց Մամչիլոյի կտակ: Պարզվեց, վերջինս երբեք չի մոռացել կնոջը:

670 հազար դոլարը Մարիան հավասարապես բաժանեց իր հարևաններին: Հենց այսպես մարդկանց վերադարձավ բարությունը:

 

nor-info