Այլևս տանել չեմ կարողանում հարսիս նման պահվածքը…ինձ թվում է, որդիս կույր է

418

Հաճախ եմ մտածում, որ որդիս կույր է: Կինը նրա քթի տակ կոլեգայի հետ սիրախաղ է անում, իսկ նա ոչինչ չի նկատում: Որդիս մինչև ուշ ժամ աշխատանքի է լինում, բայց ես տանն եմ, տեսնում եմ ամեն ինչ:

Картинки по запросу "не-могу-больше-терпеть-такое-поведение-невестки""

Բանն այն է, որ արդեն մի ամիս կլինի, որ միևնույն տղամարդը արծաթագույն մեքենայով հարսիս բերում է տուն: Նույնիսկ մի քանի անգամ հետը վիճել եմ դրա պատճառով: Երեկ էլի նույն բանը եղավ, բայց այս անգամ հարսս չէր շտապում իջնել մեքենայից: Դա ինձ սարսափելի դուր չեկավ: Ես գնացի բակ և հիշեցրի հարսիս, որ ինքը ամուսնացած կին է, ինչու՞ ես և որդիս պիտի ամաչենք նրա վարքի համար: Բայց ներողություն խնդրելու փոխարեն՝ նա հարձակվեց ինձ վրա: Ասաց, որ դա իմ գործը չէ, նա ուղղակի կոլեգայի հետ աշխատանքային հարցեր էր լուծում:

Ավելի ուշ վերադարձավ որդիս, բայց ես նրան ոչինչ չասացի, չէի ուզում տխրեցնել: Բայց ահա կինը ամեն ինչ այնպես փոփոխված պատմեց ամուսնուն, որ որդիս վիճեց ինձ հետ՝ մեղադրելով, որ խեղճին ստիպել եմ արտասվել:

Картинки по запросу "не-могу-больше-терпеть-такое-поведение-невестки""

Բոլորս միասին ենք ապրում, չեմ ուզում, որ մեր կյանքը վերածվի պատերազմի: Հարևանուհիս խորհուրդ տվեց որդուս պատմել ամեն ինչ, բայց չեմ համարձակվում: Գուցե խոսե՞մ այդ կոլեգայի հետ թե ուղղակի թողնեմ, որ իրենք լուծեն իրենց հարցերը…

 

nor-info