Նրան հռչակեցին «Ռուսաստանի կնքամայր» ու Ռուսաստանի առաջին կայսրուհի. ո՞վ էր այն հայուհին, որ իր իմաստությամբ նվաճեց Ռուսաց աշխարհն ու դասվեց սրբերի շարքին

2910

Հայուհիներն իրենց ոգով ու իմաստությամբ միայն Հայոց աշխարհը չէ, որ նվաճել են, նրանք կարողացել են նվաճել նաև այլ երկրներ ու դրանք դարձնել իրենց լսող ու ենթարկվող։ Այսօրվա ուշադրության կենտրոնում է հայտնվել Աննա Բյուզանդացին, ով իրավացիորեն հռչակվել է Ռուսաստանի «Կնքամայր» և ռուս առաջին կայսրուհի։

Հունական Կորսուն քաղաքի գրավումից հետո բյուզանդական կայսր Բարսեղ Երկրորդի հարազատ քույրը կնության ուղարկվեց ռուս իշխան Վլադիմիրին (այս ամուսնությամբ երկու պետությունների միջև կնքված պայմանը կատարված էր համարվում. պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը պետք է օգնություն ցուցաբերեր Բյուզանդիային պատերազմի ժամանակ)։

Աննա Բյուզանդացին ծնվել էր իր հոր՝ Ռոմանոս կայսեր մահից մի քանի օր առաջ և հայրական խնամք այդպես էլ չի ստացել։ Նրա մայրը՝ Ֆեոֆանոն, հայուհի էր, ով կարողացավ հասնել նրան, որ որդին դարձավ հաջորդ բյուզանդական կայսրը։ Աննային վիճակված էր դառնալ Ռուսաստանի ռուս իշխան Վլադիմիրի կինը։ Նրա եղբոր ու Վլադիմիրի միջև համաձայնություն կնքվեց, ըստ որի՝ Վլադիմիրը պետք է ամուսնանար Աննայի հետ։ Նրանց առաջին հանդիպումը չափազանց տպավորիչ էր։

Նրանք իրար տեսնելուն պես սիրահարվեցին։ Ժամանակակիցները պատմում են, որ Աննան միանգամից իր գեղեցկությամբ նվաճեց կայսեր սիրտը։ Կայսրն այնքան տարվեց գեղեցկուհով, որ որոշեց կնքվել։ Ասում են՝ կնքվելուց ու քրիստոնյա դառնալուց հետո կայսեր մի շարք հիվանդություններ բուժվեցին, դրա պատճառով նա որոշեց հեթանոսական բոլոր կառույցները վերացնել ու տարածել քրիստոնեություն։

Նրան այս հարցում ակտիվորեն օգնում էր կինը։ Կայսրը հիանում էր Աննայի քրիստոնեական մտածելակերպով, նրանով, որ կինն ամեն օր պայքարում է իրենց երկրում քրիստոնեության արմատավորման համար։ Կայսրուհին բարեգործությամբ էր զբաղվում, քարոզում էր, ամեն բան անում, որ օգնի ամուսնուն միակ ճշմարիտ կրոնը՝ քրիստոնեությունը տարածել։

Ամեն բան կարծես թե հրաշալի էր ընթանում, Աննան իր հմայքով ու իմաստությամբ նվաճել էր բոլորի սիրտը, սակայն վերջինս 48 տարեկան հասակում մահացավ։ Վլադիմիր Սվյատոսլավովիչը քարտաշ հայերին պատվիրեց շքեղ մարմարյա տապան պատրաստել: Այն տեղադրվեց Տասնորդական եկեղեցու բակում: Նրա կողքին հետագայում թերեւս պետք է տեղ գտներ նաեւ կայսեր տապանը: Այդպիսի պատվի անգամ բյուզանդական կայսրերը չէին արժանացել: Կայսրուհի Աննան եւ Վլադիմիրը դասվեցին սրբերի շարքը, քանզի ամուսինները մկրտեցին եւ լուսավորեցին ամբողջ Ռուսիան:

Պատմաբանները մինչ օրս չեն կարողանում հասկանալ՝ արդյո՞ք Աննան ու կայսրը հասցրին երեխաներ ունենալ, բայց մի բան պարզ էր. կնոջ մահից որոշ ժամանակ անց կայսրը դավադրաբար սպանվեց իր մյուս որդիներից մեկի ձեռքով։ Ասում են, որ նրա մեկ այլ կնոջից ունեցած որդին թունավորեց հորը գահին տիրանալու նպատակով։

Սակայն այս բոլոր իրադարձությունները չխոչընդոտեցին նրան, որ մինչ օրս հստակ լինի՝ Աննա Բուզանդացին հռչակվեց «Ռուսաստանի կնքամայր» ու Ռուսաստանի միակ ու առաջին կայսրուհին, ով քրիստոնեության ամենանուրբ փիլիսոփայությունը փորձեց տարածել Ռուսաց աշխարհում։ Նա ապրեց 963-1011-12թթ․ մարտի 13-ը՝ իր գոյությամբ դառնալով հեղափոխական կրոնի տեսանկյունից։ 

blognews.am