«Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը գուշակել է սխալով գրած բառն ու հաղթել (տեսանյութ)

1631

ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող «Պոլե Չուդես» հաղորդման մասնակիցը գուշակել է տառասխալով գրված բառը:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը խնդրել է մասնակիցներին անվանել վալսը, որի նոտաները հաճախորդը ստանում էր կոնֆետներ գնելիս: Ճշիտ պատասխան իրականում «մոնպանսիե» բառն է (монпансье), սակայն ցուցատախտակին և էկրանին գրվել է «մոնպասիե» (ինչպես այն հաճախ սխալմամբ անվանվում է- Tert.am):

Հեռուստածրագրի մասնակիցը կարողացել է գուշակել բառը, թեև այն ներկայաված է եղել մեկ բացակայող տառով:

Բացի այդ, նա հաղթել է նաև սուպերխաղում:

«Պոլե Չուդես» հեռուստահաղորդումը եթեր է հեռարձակվում 1990 թվականից: Ծրագրի առաջին հաղորդավարը Վլադիսլավ Լիստևն էր, որին 1991-ին փոխարինել է Յակուբովիչը:

 

tert.am