Թաիլանդում հազվադեպ մուտացիայի պատճառով երկու երես ունեցող կատու է ծնվել (լուսանկար)

359

Թաիլանդի Ռատբուրի նահանգում երկու երես ունեցող կատու է ծնվել, հայտնում է bangkokpost.com կայքը:

Պարսկական այս կատվի տերը`  52-ամյա Չաբապրայի Նիլպետը, պատմել է, որ ընտանի կենդանին կարողացել է ինքնուրույն միայն մեկ կատու ծնել: Մնացածին ունենալ չի կարողացել, դրա համար կինը կենդանուն հասցրել է անասնաբուժական կլինիկա:

Այնտեղ կենդանուն կեսարյան հատում են արել և հանել երկու ձագի: Ձագերից մեկը երկու դեմք է ունեցել: Ըստ անասնաբույժի ՝ դա շատ հազվադեպ հանդիպող մուտացիա է համարվում:

Կատուն շնչառական դժվարություններ է ունեցել, ուստի բժիշկը ստիպված է եղել խթանել թոքերի աշխատանքը:

Այժմ երկերեսանի կենդանին ինքնուրույն է շնչում, բայց դեռ չի կարողանում մոր կաթը ծծել, այնպես որ Նիլպետը ներարկիչով է կաթը կերակրում:

«Ես նրա ձախ երեսը «ոսկի» եմ անվանում, աջը՝ «արծաթ»: Ես մեծ հոգատարությամբ կխնամեմ նրան, որպեսզի հնարավորինս երկար ապրի, որովհետև երբեք այդպիսի տարօրինակ կատու չեմ տեսել»,- ասել է կինը:

 

 

tert.am