Կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա․․․

404

ՌՈ նախկին աշխատակից Վարդան Ղուկասյանը (Դոգը) NewsMedia-ին հարցազրույց է տվել, որի ընթացքում ասել է․

Նախօրեին ՀՀ վարչապետ Փաշինյանը ներկա էր գտնվել ադամանդե գործարանի բացման արարողությանը՝ ինչը ես պահի տակ նկատեցի,— նաև խոսքի ընթացքում մեջբերում է արել՝ հիշելով նախորդ հարցազրույցներից մեկում արված այն հայտարարությունը․

-Դուք հիշում ե՞ք, ես Ձեզ ասեցի որ կամ ոստիկանությունն ա «ֆռում» Փաշինյանի վրա, կամ Փաշինյանն ա «ֆռում» ժողովրդի վրա: Ես չեմ ուզում «բայղուշություն» անել, բայց երեւույթը՝ մնում է երեւույթ: Ուրեմն, (ըստ օդում կախված լուրերի) , այդ ադամանդի գործարանի սեփականատերերը՝ Արմեն եւ Արտակ Բարիկյանները գտնվում են հետախուզման մեջ ՝ Ինտերպոլի կողմից: Այսինքն ոչ թե մի պետըության, որը կարող էր ասենք նրանց քաղաքական հետապնդման ենթարկել, այլ Ինտերպոլի կողմից՝ կանտրաբանդայի համար:
Եւ եթե հիմա դուք, կամ որեւէ ԱԺ պատգամավոր ցանկանում է ստուգել Վարդան Ղուկասյանի կողմից արված հայատարությունը ՝ կարող է դիմել Հայաստանի Ինտերպոլի գրասենյակ, եւ հարցնել՝ էս մարդկանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարաված է՞, թե՞ ոչ:Հասկանում ե՞ք. հետախուզումը հայտարարված է 2019 թվականին:

Եւ անգամ զարմացած եմ, թե ինչպես է «պրոտոկոլ» կոչված ծառայությունը տանում վարչապետին «դեմ տալիս» այդ միջոցառմանը, որի սեփականտերերը (ըստ օդում կախված լուրերի) գտնվում են հետախուզման մեջ:

Հեչ լավ բան չի՝ ՀՀ-ի ռեյտինգի համար:Տա Աստված ՝ես սխավեմ. ասենք հետախուզումը հանված լինի, բայց Երեւանից մի քանի տեղ զանգահարելուց եւ ճշտումներ անելուց հետո, ինձ կրկին հավաստիացրեցին , որ Բարիկյան եղբայրների հետախուզումը դեռ ուժի մեջ է:

-Այդ դեպքում ո՞ւր է նայում, եւ ինչո՞վ է զբաղված ՀՀ ոստիկանությունը:

-Ձեզ հետեւելով: Դա իրենց համար շատ ծանր գործ է, բայց նրանք Ձեզ հետեւոմ են՝Գայանե ջան: Իրականությունը դա է: Էն «Հարսնացուն Հյուսիսի» մեջ որ ասում ա. «Կարողա պատահի մեզ հետեւում են»՝ այ հիմա դա վերաբերվում է Ձեզ Գայանե ջան:

 

 

arajininfo.ru