Մովսես Հակոբյանը, Վաչագան Ներսեսյանն ու Կամո Քոչունցն ազատվել են պաշտոններից

322

Մովսես Հակոբյանը, Վաչագան Ներսեսյանն ու Կամո Քոչունցն ազատվել են պաշտոններից

ՀՀ վարչապետ Նիյկոլ Փաշինյանի որոշմամբ մի խումբ պաշտոնյաներ ազատվել են պաշտոնից.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Կամո Քոչունցին ազատել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալի պաշտոնից:

***

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ ՀՀ վարչապետը որոշել է Վաչագան Ներսեսյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից:

 

mamul.am