«Արտասվեց և բացեց աչքերը». բժիշկների սխալի պատճառով տղամարդը «վերակենդանացել է» թաղումից առաջ

419

Կոլումբիական Պոնեդերա քաղաքից 80-ամյա Կանդելարիո Գուտիերես Էրնանդեսին կարող էին ողջ-ողջ թաղել: Բժիշկները տղամարդուն մահացած են ճանաչել և մահվան վկայագիր տվել, հաղորդում է Seven News տեղեկատվական պորտալը:

Բժիշկների խոսքերով, տղամարդը մահացել է շնչառության հետ կապված խնդիրների պատճառով: Նրա դին թողել են հիվանդանոցում՝ հատուկ պարկի մեջ, սակայն ժամանած դագաղագործները հայտնել են, որ «հանգուցյալը» կենդանի է:

Свидетельство о смерти

Էրնանդեսի ընտանիքը անմիջապես զանգահարել է հիվանդանոցի ներկայացուցիչներին, որոնք հաստատել են դա: «Հիվանդին ստուգել են մի քանի բժիշկներ, և նրանք բոլորն էլ նույն բանն են ասել»,- հիշում է Գուտիերես Ֆոնտալվոն, Կանդելարիոյի դուստրը:- Մենք հասանք այնտեղ և տեսանք, որ նա թարթում է աչքերը և ձեռքերը շարժում է»: Կոլումբիացու զարմուհին՝ Լուզնեյրա Գուտիերեսը հավելել է, որ «քեռին արտասվեց և մի պահ բացեց աչքերը», երբ նա դիպչել է նրան:

Հիվանդի մահվան վկայականը հանձնած բժիշկները դեռ չեն մեկնաբանել միջադեպը:

blognews.am