Զզվելին էն ա, որ էս նույն սևազգեստ մայրերի վիշտը քայլառաստները ամեն կերպ շահագործել են նախկինում, իսկ հիմա էդ մարդիկ էլ պետք չեն

154

 

Վերջին մեկ տարվա բոլոր իրադարձությունները մի ենթատեքստ ունեն: Էդ մի ենթատեքստն ընդգծում է իրավիճակի ողջ նողկալիությունը: Կապ չունի` Ամուլսարն ա, սահմանադրական կարգն ա, թե մսխումները: Ամեն տեղ նույն ենթատեքստն է: Իրենց կարելի է, իսկ այլոց` ոչ: Իրենց կարելի է, որովհետև իրենց բերել է արևմուտքը:

Սևազգեստ մայրերի հետ կապված իրավիճակի նողկալիությունն այն չէ, որ Փաշինյանն իր ձեռքերի արյունը փորձում է պետբյուջեով լվալ: Դա իրեն չի հաջողվի: Հարյուր տարի հետո էլ գրքերում, մեկ է, գրվելու է, որ զինված ամբոխը փորձեց զավթել իշխանությունը, ինչի արդյունքում 200 զինվոր հոսպիտալացվել է, զոհվել են երկու զինվոր և ութ քաղաքացիական:

Նույն կերպ Տեր-Պետրոսյանը երբեք չի մաքրվի Արցախյան ազատամարտը խոչընդոտելու փաստից: Բայց էլի եմ ասում՝ սա չէ, որ սրտխառնոց ա առաջացնում: Զզվելին էն ա, որ էս նույն սևազգեստ մայրերի վիշտը քայլառաստներն ամեն կերպ շահագործել են նախկինում, իսկ հիմա էդ մարդիկ էլ պետք չեն, հիմա իրանց կարելի է սպիսատ անել, փնովել ու պիտակավորել: Սա է վերջին մեկ տարվա բոլոր պրոցեսների ենթատեքստը՝ հասարակ, երեսպաշտ բոզիտղություն:

 

Էն ժամանակ Մոգերինին դա կանվաներ մարդու իրավունքների խախտում, հիմա Մոգերինին ձոներ է հյուսում Նիկոլին, որովհետև Նիկոլը խոստացել է լուծել իրենց ազգային անվտանգության կարևորագույն խնդիրը: Ադրբեջանական գազատարը պիտի անխափան աշխատի:

blognews.am