Թե բա ոստիկանության տարածած հայտարարությունը սուտ է

223

Փաստաբան Արմեն Ֆերոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, մեջբերում եմ. <<Ոստիկանության լրատվական ծառայության կողմից պատրաստված եւ տարածված նյութը, որը վերաբերվում էր Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին, չունի որեւէ աղերս իրականության հետ, զուրկ է իրավական եւ փաստական հիմնավորումներից,եւ բացառապես ՀՀ ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ, մակերեսային եւ միակողմանի աշխատանքի արդյունքն է։

Վանաձորի կեղտաջրերի նախկին մաքրման անավարտ` կիսակառույց շինությունների օտարման գործընթացն ամբողջությամբ իրականացվել է տվյալ պահին գործող օրենսդրությանը համապատասխան, ինչի վերաբերյալ ապացույցներն առկա են կամ առնվազն պետք է առկա լինեն ոստիկանությունում: Այսպես` գործընթացն իրականացվել է օրենքով սահմանված կարգով գույքի գնահատում իրականացնելուց հետո, որն իրականացվել է անհատ գնահատողի կողմից (ապացույցներն առկա են): Այնուհետեւ` համայնքի ավագանու կողմից որոշում է կայացվել գույքը` գնահատված արժեքով, աճուրդի միջոցով, օտարելու մասին եւ կրկնակի աճուրդում հաղթող ճանաչված` առավելագույն գումար առաջարկած անձի հետ կնքվել է համապատասխան պայմանագիր: Եթե ՀՀ ոստիկանության աշխատակիցները ցուցաբերեին փոքր-ինչ անկողմնակալություն եւ պրոֆեսիանալիզմ, ապա միանշանակ կհամոզվեին, որ համայնքի ղեկավարի ազդեցությունը տվյալ գործընթացին եղել է բացառապես ֆորմալ, քանի որ համայնքի ղեկավարը չուներ ոչ գույքը գնահատելու, ոչ էլ առավել եւս այն օտարելու լիազորություն, այլ ընդամենը կատարել է ավագանու հանձնարարությունը>>։