Երբ այցելուներ կան սնունդը տեղը տեղին է .Բադասյանը մասնակցել է «Արմավիր» ՔԿՀ-ում սննդի համտեսին

221

Բոլորս էլ լսել ենք քրեական հիմնարկներում սննդի վատ վիճկի մադին։ Թերևս երբ բանակում տեսնում էինք սննդի վիճակը, դժվար չէր պատկերացնել՝ ինչպիսին է այն ՔՀ֊ներում։ Բարեփոխումները հասան նաև դատապարտյալներին։ Փորձարկվում է ծրագիր, ըստ որի մասնավոր ընկերությունը կսպասարկի քրեակատարողական հիմնարկները. կապահովի նորմալ սնունդով։

Փորձնական ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 15֊ից։ Դա նշանակում է, որ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման համակարգ։ Ըստ Ռուստամ Բադասյանի մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Տեղի ումեցավ համտեսի արարողություն, որի արդյունքում սննդի որակը և համային հատկանիշները գնահատվեցին բարձր։ Հուսանք, որ դա կապված չէր այցելուների առկայությունից և ապագայում նույնպես կպահպանվի։