Բեսպրիդել հայաստանյան փողոցներում

237

Վերջին շրջանում անընդհատ լսում ենք, որ հնչում են կրակոցներ փողոցներում։ Թե մի ժամանակ ընտրվում էին ծածուկ տեղեր <<հարց լուծելու >> համար, հիմա ընդհանրապես հաշվի չեն առնում մարդաշատ փողոց, գիշեր թե ցերեկ։ Նորից հնչել են կրակոցներ։ Այս անգամ Կոտայքի մարզում։ Նոյեմբերի 1֊ի գիշերն անհայտ անձը կրակել է Երևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Փայլակ Հայրարպետյանի կողմից վարվող Lexus մակնիշի 35 CՏ 487 համարանիշի ավտոմեքենայի վրա: Վնասվել է միայն ավտոմեքենան։