«Նիկոլ Փաշինյանը թող իրան չճղի, ինքը մեր ախպերն ա». համացանցում տարածվում է Ս. Ալեքսանյանի 2016թ. հարցազրույցը

403

Համացանցում օգտատերերը տարածում են Սամվել Ալեքսանյանի՝ 2016թ. մարտի հարցազրույցի տեսանյութը՝ ԱԺ-ում: «Մարդը ժամանակին ասում էր` չէինք հավատում, լսում ու ծիծաղում էինք…»,- գրել է Բ. Հարությունյանը:

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր Ալեքսանյանի հագուստի նոր արտադրամասի բացմանը:

Օգտատերերից Սևակ Վարդումյանը լուսանկարել էր «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». վարչապետի հայտնի գրությամբ պաստառը՝ Սամվել Ալեքսանյանի ֆաբրիկայում:

mamul.am