ԱՄՆ-ում հաղորդավարուհին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ իմացել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի (տեսանյութ)

268

Ամերիկյան KFOR նահանգային հեռուստաալիքի լրագրող Ալի Մեյերն ուղիղ եթերի ժամանակ իմացել է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունի: 41-ամյա հաղորդավարուհին հետազոտման գործընթացը հեռարձակել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով և ախտորոշման մասին նախօրոք տեղյակ չի եղել:

 

Մեյերի խոսքով՝ նա չի ենթադրել, որ խնդիր ունի և մամոգրաֆիկ հետազոտությունն անցել է՝ այլ կանանց խրախուսելու համար:

«Ոչ մի կերպ չէի սպասում, որ ամեն ինչ այդքան հեշտ և արագ չէր լինելու: Որևէ մտահոգություն չունեի. ընտանիքումս նման ախտորոշմամբ հիվանդներ երբեք չեն եղել»,- ասել է Մեյերը:

Հետազոտության ժամանակ բժիշկը հայտնաբերել է հիվանդությունը, և Մեյերը՝ արցունքն աչքերին, պատմել է այդ մասին հետևորդներին:

«Սա ծանր է և սարսափեցնող: Սա այն չէ, ինչ ես կուզեի ձեզ ասել, սակայն իրականությունն այսպիսին է: Չեմ մոռանա այն օրը, երբ երեխաներիս ու ամուսնուս ասացի հիվանդությանս մասին»,- խոստովանել է կինը:

Արյան հետազոտությունը հաստատել է, որ կինը գենետիկորեն քաղցկեղի հակում չի ունեցել:

Medical drip in hospital corridor, concept of treatment

Երկու ամիս անց կինը, հետևելով բժիշկների խորհրդին, վիրահատության է ենթարկվել: Բժիշկները հավաստիացրել են, որ քաղցկեղից բուժվել կօգնի միայն կրծքի ամբողջական հեռացումը:

Առաջին մամոգրաֆիկ հետազոտությունից մեկ տարի անց Մեյերը նորից հետազոտության է գնացել: Բժիշկները կնոջ կրծքում որևէ չարորակ գոյացություն չեն հայտնաբերել. նա բացարձակապես առողջ է եղել:

 

tert.am