Սմբուկը լոլիկով և պանրով, ուղղակի հրաշալի է ստացվում

121

Անհրաժեշտ բաղադրիչները

Սմբուկ — 500 գր

Լոլիկ — 350 գր

Պանիր — 100 գր

Սխտոր — 3 պճեղ

Պղպեղ, Աղ

Պատրաստման եղանակը

Կտրեք սմբուկը 1 սմ հաստությամբ շրջանակներով: Աղ արեք, թողեք 30 րոպե: Լվացեք սառը ջրի մեջ:

Կտրեց լոլիկը շրջանակներով: Մանր կտրատեք սխտորը կամ քամեք: Պանիրը քերեք քերիչով մանր:

Սմբուկը դրեք տապակի մեջ, յուրաքանչյուր շրջանակի վրա սխտոր քսեք: Դրանից հետո դրեք լոլիկը, ավելացրեք մի քիչ աղ և պղպեղ:

Շաղ տվեք պանիրը և դրեք ջեռոցը: Թխեք մոտ 35 րոպե 180 աստիճան ջերմաստիճանի տակ: Մատուցեք համեմելով կանաչիով:

Բարի ախորժակ

lavinfo