ԻՆՉՊԵՍ ԵՆ ՍՆՈՒՆԴ ԲԱԺԱՆՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ «ԱՐՄԱՎԻՐ» ՔԿՀ-ԻՑ

209

Արդարադատության նախարարությունն այսօր պրեսս տուր էր կազմակերպել լրագրողների համար դեպի «Արմավիր» ՔԿՀ, որտեղ էլ ներկայացրին նոր ծրագիրը, որը փորձնական է կիրառվելու, ըստ որի՝ արդեն երկու շաբաթ է, ինչ «Արտ լանչ» ընկերությունն է սնունդ պատրաստում կալանավորների համար։

Լրագրողները հնարավորություն ունեցան զրուցելու ազատազրկվածների հետ, ոմանք համաձայնում էին, անգամ բացում իրենց խցերը, ոմանք էլ՝ խուսափում տեսախցիկներից։

Մատակարարված սննդի վերաբերյալ բոլորը գոհունակություն էին հայտնում, փաստում, որ որակը լավացել է սննդի։ Մի հոգի էլ կարագից բողոքեց, ասաց՝ ծանրամարս է, խնդիրներ է առաջացնում։

Հետաքրքիր է, որ ուտելիքը բաժանում են դատապարտյալները, անցնում են խցերով, ներսից փոխանցում են ամանը։ Այդ աշխատանքի համար նրանք ամսական գումար են ստանում՝ 57 հազար դրամ։

hraparak.am